05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բա՞վ չէ հանրությանը մոլորեցնեք: Պատերազմի մեջ գտնվող երկիրը «իր թայֆա պաշտոնյաների» սահմաններն ու դիրքե՞րն է ամրապնդում. Հրապարակ

Զարուհուն լսենք, ասում է՝  1,5 մլն դրամ աշխատավարձ սկսել է ստանալ ապրիլից: Այսինքն ապրիլ ամսից նախարարը ստացել է 1, 5 միլիոն, բայց հանրությունն ընդամենը օրեր առաջ է տեղեկանում նախարարների, փոխնախարարների եւ գլխավոր քարտուղարների աշխատավարձը կրկնապատկելու մասին։ Սա ի՞նչ է նշանակում՝ գաղտնի հանձնարարակա՞ն, թե՞ թափանցիկ աշխատանք։ Լսենք նրան․ «Դա գործընթաց է, ընթացակարգային խնդիր է, որ գաղտնի գրությամբ […]

Իմ ակտիվ գործունեությունն ընդդեմ իմ ամուսնու են օգտագործում․ Աննա Հակոբյանը չի նահանջի

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է․ «Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես:  Դա շատ բարդ է, որովհետեւ ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են ու գնահատում այն աշխատանքը, որը ես կատարում եմ։ Ես դա տեսնում եմ մարդկանց հետ իմ […]

Թող Նիկոլն իր քայլածներին բերի առաջնագիծ ծառայեն: Զինվորականները դժգոհ են. Հրապարակ

Զինվորականներին ապրիլյան պատերազմի հանձնաժողով կանչելու, հարցաքննելու մասին լուրերը հակազդեցություն են առաջացրել զինվորականների շրջանում, այդ թվում եւ արցախյան առաջնագծում ծառայող սպայակազմի մոտ։ «Եթե ամեն սպայի վրա էս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կասկածում են, ինչո՞ւ են սահմանը մեզ վստահել. մեզ համար վիրավորական է այդ մոտեցումը։ Փաստաբանի հետ խորհրդակցելու ենք, ու եթե պարզվի, որ պարտադիր է մեր ներկայանալը, «ռապըրտ» […]

Կարեն Դեմիրճյանի այրին ապշած է, որ այսօր Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման հարց է բարձրացվում. հորդոր Փաշինյանին. 168 Ժամ

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված ԱԺ նախագահ, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին ապշած է, որ այսօր Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման հարց է բարձրացվում եւ անգամ քննարկման օրակարգ է դարձել: «Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետեւանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ […]

Արա Բաբլոյանի սենսացիոն մեսիջը Նիկոլ Փաշինյանին. 168 Ժամ

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ սենսացիոն հայտարարություն է արել, որը, սակայն, օրվա լրահոսում ուշադրության չարժանացավ: Լրագրողների հետ զրույցում նախ՝ խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին՝ Բաբլոյանը հայտարարել է. «Ես ինչ  արել եմ՝ արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն: Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող […]

Չհավատաք: Զգույշ եղեք

Հիսուս ասում է. -Այն ժամանակ երբ մեկը ձեզ ասի՝ «Ահավասիկ այստեղ է Քրիստոսը», կամ ասի՝ «Ահա այնտեղ է», չհավատաք, որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի հայտնվեն և նշաններ ու հրաշքներ կատարելով՝ պիտի մոլորեցնեն, եթե կարողանան, նույնիսկ Աստծու ընտրյալներին: Բայց դուք զգո՛ւյշ եղեք: Մարկոսի ավետարան 13:21-23

Նարեկ Մութաֆյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 23–ին մերժեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մութաֆյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։ Հիշեցնենք, Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր […]

Հինգ անչափահաս երեխա, հիվանդ ամուսին, սոցիալական ծանր պայմաններ:Բազմազավակ մայրը չգիտի`ինչպես դուրս գալ սրա տակից

Հինգ անչափահաս երեխա, հիվանդ ամուսին, սոցիալական ծանր պայմաններ։ Այսպես է իր առօրյան բնութագրում բազմազավակ մայր՝ Ռոզա Ադամյանը։ Ռոզայի խոսքով՝ ինքը չի կարող աշխատել, քանի որ երեխաները փոքր են, ո՞վ խնամի, իսկ ամուսինը ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունի,վերջինս ևս ունակ չէ աշխատել։ Նրանց առաջնեկն ընդամենը ՝ 5 տարեկան է փոքրըՙ  մի քանի ամսական։ Տարիներ առաջ նրանց, […]

Վայր է դնում մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ  վայր է դնում մանդատը, քանի որ ստանձնում է Նորք-Մարաշ վարչական շրջանիի ղեկավարի տեղակալի պաշտոնը: «Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված