05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տհաճ ելույթ, տհաճ պահվածք: Հայհոյանք-բանադրանք-բամբասանք փաշինյանական վարակիչ օրինակը. Հրապարակ

Մի վատ ավանդույթ հաստատեց Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, որն ուշիմ աշակերտի նման ընդօրինակում են թիմակիցները՝ կառավարության անդամներից մինչեւ պատահականորեն մանդատ ստացած վերջին պատգամավորը։ Նա շուրջ մեկուկես տարի է՝ իր ցանկացած ելույթ սկսում է հեղափոխության գովերգումով եւ ավարտում տարբեր կառույցներին ու անձանց ուղղված հայհոյանք-բանադրանք-բամբասանքով։ Ստրասբուրգում գտնվող Արարատ Միրզոյանն էլ երեկ հանդես է եկել […]

Նոր «պատվեր է»՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու. Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ առաջիկա­յում օրենսդիրների համար նոր «պատվեր է» իջեցվելու՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Եվրոպական կառույցների ներ­կայացուցիչների հետ խորհրդարանա­կանները պատրաստվում են քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Հատ­կանշական է այն, որ այս օրենքը բոլոր ժամանակներում քննարկվել ու այդպես էլ մնացել է կես ճանապարհին, քանի որ Արևմուտքը փորձում է […]

Մի հիասթափվեք եթե այս կյանքում ինչ որ բաներ ձեր սրտով չեն գնում

Մի հիասթափվեք եթե այս կյանքում ինչ որ բաներ ձեր սրտով չեն գնում: Վերագտեք ձեր ներքին խաղաղությունը, սերն ու հույսը Քրիստոսով: Նեղությունները երբեք ձեր դիմաց չեն աշախատելու, այլ ձեր համար (Հռոմ. 8:28): Աստված մեզ տալիս է կարողություն սթրեսի մեջ ապրել և ունենալ ներքին խաղաղություն: Արմեն Հարեյան

Մի’ արա, Նիկոլ, Հրայրը կոկորդիդ է մնալու. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ արշավը մնալու է իշխանության կոկորդին: «Ռոբերտ Քոչարյանի գործի՞ց ես վախենում, ուշացել ես, դա արդեն միջազգայնացված գործ է՝ ՄԻԵԴ-ում նոյեմբերին Քոչարյանի հարցով նիստ կա, ի՞նչ այլ առիթ ունես, Արցա՞խը, Ստամբուլյան կոնվենցիա՞ն…»,-նշում է Աշոտյանը:

Եթե որոշումը ստվերային չէր, ինչու՞ տեղ չգտավ Փաշինյանի «100 քայլ»-ում․ Գագիկ Մինասյանը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման սկանդալից

«Դա, ըստ էության աշխատավարձի բարձրացում է, որտեղ պարգեւավճարը հավասարեցված է աշխատավարձին» – «Փաստինֆո» – ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձերի բարձրացման սկանդալին։ Գագիկ Մինասյանի խոսքով, սա նորմալ կընկալվեր, եթե չիրականացվեր ստվերային կերպով՝ թաքուն։ Ըստ Մինասյանի, առհասարակ, ստվերային որոշումների կայացումը բնորոշ է, այսպես […]

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէր մեր բոլոր նպատակները կյանքի կոչելու համար, բայց բավարար էր […]

Ցավոք, առայժմ հավատում եմ միայն Արսեն Բաբայանին. Թևան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորմանը: Պողոսյանը գրել է. «Անցած երեք օրերի զգացմունքներս խեղդում են: Ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ մի բան պետք է ասեմ, բայց թե ինչ … Հիշեցի, որ 2015-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում մի էլույթ էի ունեցել: Կայքերից մեկում […]

Ես ասել եմ, որ «Մարտի 1»-ի հետ կապ չունեմ, էլ ինչ ես ուզում. Սամվել Ալեքսանյանը վազելով հեռացավ

Ես ասել եմ, որ «Մարտի 1»-ի հետ կապ չունեմ, էլ ինչ ես ուզում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Դիտարկմանը, որ կան խոսակցություններ, որ դուք եք մարտի 1-ին վարձկաններին փող բաժանել, նա պատասխանեց. «Ես ոչ մեկին փող չեմ բաժանել» եւ վազելով հեռացավ լրագրողներից:  

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Մեր գրավի միջնորդությունը մերժվեց, իսկ կալանքը երկարացնելու միջնորդությունը բավարարվեց: Մեզ համար սա անսպասելի որոշում չէր»,- նշեց Սարգսյանը։ Պաշտպանները պատրաստվում են բողոքարկել որոշումը:

Հայաստանում նման բեսպրեդելի պատճառը իշխանությունից հարբած և ավտորիտար զապոյի մեջ ընկած Փաշինյանն է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը երկրում տիրող վակխանալիայի դրսևորումներից է: Սակայն ի տարբերություն Հին Հռոմի, երբ վակխանալիաները տևում էին ընդամենը մի քանի օր, Հայաստանի դեպքում գործ ունենք պերմանենտ, խրոնիկ դարձած արատավոր խրախճանքի հետ: Եթե անցյալում պետությունն արգելում էր վակխանալիները և պատժում մասնակիցներին, ապա այսօրվա Հյաստանում հենց իշխանությունն է խրախուսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի