09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այս տեսակ հույսերը գժերի երազներ են

… Հույսը մարդերի մեջ հայտնվում է երկու կերպարանքով. մեկ, որ մարդը գործում է, աշխատում է և ամենևին չի թուլացնում իր եռանդը և հույս ունի, որ կհասնի իր նպատակին: Մյուս, որ մարդը ոչինչ չի անում, ծույլ է, հանգիստ իր տեղը նստած է և հույս ունի, թե մի օր կստանա այն, ինչ որ ցանկանում է: ՛Մեր խոսքը վերջին տեսակի վրա է: Կան աղքատներ, որ միշտ երևակայում են, թե մի օր գանձ կգտնեն և կհարստանան: Դուք քննեցեք մի ծույլ և ստրուկ ժողովրդի առակները, առածները, հեքիաթները և կտեսնեք, որ նրանց մեծ մասը թաքուցած գանձերի վրա է: Աղքատի երևակայությունը մի ուրիշ բան չի կարող ստեղծել: Այնպես էլ քաղցած հավը երազում կուտ է տեսնում և սկսում է իր ոտները կտցահարել:… Այս տեսակ հույսերը գժերի երազներ են: Այս տեսակ հույսերով ապրում են ոչ միայն մասնավոր անհատներ, այլև ամբողջ ժողովուրդներ և ամբողջ ազգեր…

 

Րաֆֆի

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ