23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Գործ տվողների ինստիտուտի բարգավաճումը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գործ տվողների ինստիտուտի բարգավաճումը

Երբ հետում ես լրահոսին, իշխանության եւ նրան ինքնամոռաց ինքնատրվածներին, ցավով արձանագրում ես՝ անասելի աճել է գործ տվողների ինստիտուտը, ստուկաչությունը դարձել է կենսակերպ, նիկոլապաշտները քնում-արթնանում են այն մտքով, թե ինչ գործ գտնեն, ում վրա գրեն, ում բռնել տալու համար բանսարկություն անեն։Արժեհամակարգ է փոխվում,Հանրային խորհրդի մեկ առանձին վերցրած անձ/անիմաստ էէ անունը գրել, գիտեք/ հայտնի ֆիլմի տիրացուի պես էս ու էն կողմ է ընկել, բա Մանուկյանն էս ասաց, ինքը այսպես էր ասում, էս նկատի ուներ, մոտավորապես՝ նույն տիրացուի՝ «Էդ էլ՝ նիխտ» տրամաբանության մեջ, պատգամավոր Բաբաջանյանը անթաքույց, ինքնատրվում է եւ հրճվում գործ տալու իր մաստեր-կլասներով․․․Արժեհամակարգ է փոխվում, բոլորը հելլոինի դիմակների մեջ սերտաճել են եւ կորցրել մարդակային դիմագիծը․․Այ ձեր հոգուն մատաղ, հա, իշխանափոխվեցիք, սահմանադրական կարգը տապալելով եկաք իշխանության, բայց ինչո՞ւ այսքան իջաք, ինչու ընկաք այսքան, մայր ու մանուկ ուրացաք․․․Էս ինչ գահավիժել եք գահավիժում, մարդկությունից ու մարդկայնությունից էս ոնց եք խելապակաս հեռանում․․․․ Մենակ չասեք, բա նախկինները, բա ձեր ժաամանակ, վերջ, հասկացանք, դուք եք այսօր եւ դուք փառահեղորեն ինքներդ ձեր ձեռքով փորում եք ձեր քաղաքական գերեզմանը․․․
Ու այդ գերեզմանում ինքներդ ձեզ վրա եք ստուկաչություն անելու․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ