Վարուժան Ավետիսյանն անպատասխանատու հայտարարություններ է անում. ես չեմ այդ «մայորը». Արթուր Վանեցյան Hraparak.am
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր ՊՊԾ գունդը գրավելու գործով դատական նիստի ընթացքում պատասխանելով դատախազի հարցերին՝ հայտարարել է, թե սպանված երեք ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի գործի մասին շատ բան գիտի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Այդ օրը երբ հեռակապով Վանեցյանը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի հետ, եթե չգիտեք ասեմ, որ մայոր ներկայացողը Արթուր Վանեցյանն էր, […]





































