05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը «տնային հանձնարարությամբ» է եկել իշխանության. Մարգարիտ Եսայան

Նախկին լրագրող, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը «տնային հանձնարարությամբ» է եկել իշխանության եւ հիմա քայլ առ քայլ իրականացնում է այդ հանձնարարությունը։ Ըստ Եսայանի, Փաշինյանն անլրջացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը այնպես, ինչպես` ներքինը։ 5 TV

Մարդիկ Փաշինյանի կառավարությունից տնտեսական հեղափոխություն չեն սպասում. կոնկրետ գործողություններ պետք է արվեն. սոցհարցում /տեսանյութ/

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը լրագրողներին կներկայացրել է ՀՀ երկու մարզերում՝ Արարատում եւ Արմավիրում անցկացված սոցհարցման արդյունքները. «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության արդյունքները»: https://www.youtube.com/watch?v=5UpfOolHY4I https://www.youtube.com/watch?v=RRiFgC1kxEI Մանրամասները՝ տեսանյութերում:

Համբերիր ուրիշների թերությունները, ինչպես Աստված համբերում է քո թերությունները

Համբերիր ուրիշների թերությունները, ինչպես Աստված համբերում է քո թերությունները: Համբերիր, ոչ թե կարծրությամբ կամ դառնությամբ, այլ՝ սիրով, զգալով, որ յուրաքանչյուր մարդ ունի իր թերությունները, և գուցե նրանք ունեն նաև որևէ արդարացում, որի մասին ինքդ չգիտես: Շենուդա Գ հայրապետ

«Թավշյա հեղափոխության» բրենդը վաղուց արդեն չի՞ հոգնեցրել աշխարհին

2019թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի (Ararat Mirzoyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 414 հոդված, որոնցից 91-ը եղել է բացասական, 323-ը՝ չեզոք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս շաբաթ գտնվել է լրատվականների ուշադրության կենտրոնում։ Չնայած դրան՝ […]

Իշխանությունը փորձում է երկիրը տանել անարխիայի. Մարգարիտ Եսայան

Երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի, հակամշակության իրողությունների, չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ: Մանրամասները դիտեք տեսանյութում: Իրավունք TV

Ափսոս էր հնարավորությունը

       Լայն զանգվածներին և նույնիսկ կրթված շերտերին չի անհանգստացնում, որ դատարաններն օր օրի ընդգծում են իրենց կախյալությունը։ Չի անհանգստացնում մարդկանց հանդեպ իրականացվող ապօրինի հետապնդումները, առանց հիմքի ազատությունից զրկված մարդկանց առկայությունը, քննչականների և դատախազության քաղաքական գործիք դառնալը, ցանկացածին կալանք տալը։ Այս ընթացքը չի ֆիքսվում։ Միշտ գործում է «դե երևի մի բան կա» ձևակերպումը։ Սրանով շատ երկրներ […]

Վերահաստատում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների, հայտնում ենք․ Թեպետ […]

Արցախի հերոսի հետ կապված շուտով կլինեն բոլորովին այլ զարգացումներ՝ «մոտ օրերս ձայնը կլսվի»

Երեկվանից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Արցախի հերոս, Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող մի հրապարակում, ըստ որի՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Բալասանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել  և այն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարին Օհանջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ որևէ մեկնաբանություն ծառայությունը չի կարող անել Բալասանյանի վերաբերյալ։ Մեր ճշտող […]

Նախքան հրաժարական տալը Վիկտոր Մնացականյանին Մարությանը գրավոր նկատողություն էր տվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը նախքան հրաժարական տալը՝ այս տարվա հոկտեմբերին քաղաքապետի կողմից ենթարկվել էր կարգապահական տույժի։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են Երեւանի քաղաքապետարանից։ Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով հայտնել ՝ արդյոք վերջին կես տարվա ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվե՞լ է, թե՞ ոչ, ինչին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի