Ազատ խոսքի դեմ բռնությունն արդարացնող իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ. Մարուքյան
Խորհրդարաանում կիրառված բռնությունից հետո ես իմ ելույթում նշեցի, որ մենք ակնկալում ենք դատապարտում եւ քաղաքական հետեւանքներ, սակայն դրանից հետո վարչապետն իր ելույթով լեգիտիմացրեց տեղի ունեցած բռնությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ընդհակառակը, սկսեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող կամ […]





































