04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եթե Ադրբեջանի զորավարժությունները սպառնլիք պարունակեն, առանց վարանելու տեղում կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. ՊՆ փոխնախարար

Կարծում եմ, որ այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ խոսելով Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին: «Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: […]

Երկիրն ամայացումից փրկելու հնարավորությունն ունի միայն իշխող քաղաքական ուժը. պետք է ժամ առաջ հեռացնել Նիկոլին ու իշխող թիմից ընտրել նոր վարչապետ. Միքայել Մինասյան

Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այսօր արդեն հնչում են պետության կործանման և սոցիալական անհաղթահարելի աղետի մասին գրեթե ապոկալիպտիկ կանխատեսումներ։ Ու որքան էլ այդ գնահատականներում լինի սթափ հաշվարկ ու առողջ դատողություն, ես հավատում եմ, որ ամեն ինչ դեռ հնարավոր է շտկել։ Վերջերս շատ հաճախ է հնչում հարցը. իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։ Առանց երկար նախաբանի, […]

Իմ պարապուրդի մեջ գտնվելն իրենց վատ է. նույնիսկ եկեղեցին է տուժում դրանից. դերասան Սարգիս Գրիգորյան

Եթե բավական վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, ապա ինչի՞ ենք մենք տանը, լավ, ինչքա՞ն ենք մենք տալը մնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Գրիգորյանը՝ խոսելով ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերի, աշխատակիցների, երգիչների, երաժիշտների, հանդիսավարների չաշխատելու մասին: Սարգիս Գրիգորյանը նշեց, որ շատերը, օրինակ, հարսանիք […]

Այ Նիկոլ ջան, ընկեր, դիմում գրի գնա. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Ակնհայտ էր, որ արտակարգ դրությունը Հայաստանում ներմուծվելուց չի աշխատել, այս կառավարությունը չի կարողացել զսպել վարակի տարածումը, մարդկանց մոտ առաջացել են կյանքի, ապրուստի խնդիրներ, երկու ամիս անց մեզ մոտ արտակարգ իրավիճակը պահպանվել է առանց արտակարգ միջոցառումների, տեսնում ենք քաղաքում ինչ բարդակ է: Այս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Արտակարգ դրությունը մեկ նպատակ ունի՝ […]

Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, լրագրողներ. Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Սերժ Սարգսյանի պաշտպանական […]

Մելիք-Շահնազարյան. Արտակարգ դրությունն անհրաժեշտ է ընդդիմության քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը զսպելու համար

Իշխանությունները քիչ առաջ տվեցին հանրությանը հուզող այն հարցի պատասխանը, թե ինչու՞ էր պետք պահպանել արտակարգ դրություն, երբ գրեթե բոլոր սահմանափակումները հանվել են, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Որպեսզի հնարավոր լինի զսպել ընդդիմության քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը։ Որ մարդիկ լռեն, չբողոքեն, ցույցեր չանեն, անգամ չաջակցեն շատ կասկածելի պատրվակով քրեական ոստիկանություն կանչվող իրենց գործընկերներին։ […]

ՀՀԿ-ակաները, փաստաբանները, քաղաքացիները Ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտ, ուր տարել են «Ադեկվադի» անդամներին

ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց հավաքվել են «Ադեկվադ» միաբանության անդամները, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ Ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության 17 անդամները՝ Ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար։ Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանն այսօր հրավիրվել էր Ոստիկանության 6-րդ վարչություն՝ հարցաքննության։     […]

«Նիկոլի ընտանիքը հիմա թիրախավորված է․․․Այո, թիրախավորված է, բայց , գործում է հայտնի ժողովրդական խոսքը՝ քո սրած բիզը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի դիտարկում երեկվա լրահոսից եւ գրառումներից Առաջին հերթին՝ Տաթեւիկ Ռեւազյանին սրտանց եւ սիրով շնորհավորում եմ առաջնեկի ծննդյան կապակցությամբ, մայրանալը հրաշք է, որ ամեն մեկին չի տրվում, ապրի Տաթեւիկը։ Ինչպես մենք ենք օրհում՝ թող երջանիկ բալիկ մեծանա, հորով-մորով մեծանա։ Հաջորդը՝ մերժում եւ դատապարտում եմ […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի