01 Մարտի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իսրայելական բանակը կոպտորեն  խախտել է մարդկանց իրավունքները /Տեսանյութ/

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնաբերել է Իսրայելի պաշտպանության բանակի հինգ ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են առանձին միջադեպերի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Նշենք, որ բոլոր միջադեպերը տեղի են ունեցել Գազայից դուրս՝ մինչ ներկայիս պատերազմը։ Իսրայելը ուղղիչ գործողություններ է ձեռնարկել չորս ստորաբաժանումներում: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Իսրայելի հիմնական ռազմական աջակցության մատակարարն է, և  նրան տարեկան մատակարարում է 3,8 միլիարդ […]

Կրեմլը չի խախտի ավանդույթը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցի, քանի որ հրավիրված չէ։ ՌԴ նախագահի երդմնակալությանն այլ պետությունների ղեկավարների հրավիրելու ավանդույթ չկա։ ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար, նախ պետք է մասնակցության հրավեր ստանալ։ 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանն երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները։ ՌԴ-ում դա համարվում է ներքին արարողակարգային միջոցառում։ Պետությունների […]

Ալեն Սիմոնյանը՝ Freedom House-ի սկանդալային կերպար. Ժողովուրդ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեեւ նախորդ տարի՝ քաղաքացու վրա թքելուց հետո, այդպես էլ մնաց անպատիժ, բայց նրա մասնակցությամբ այդ սկանդալային միջադեպը հայտնվել է միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր 2024 թվականի զեկույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այս խայտառակ պահվածքին՝ գրելով. «Հայտնի դեպքից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել […]

Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան. Հրապարակ

«Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ մասում՝ Կիրանցի հատվածում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում, Երեւանում ակցիաներ են կազմակերպվում: Տավուշցիներն ասում են՝ դեմ ենք միակողմանի զիջումներին, դրանք անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծում, պահանջում են սահմանազատումն իրականացնել սահմանի ողջ երկայնքով` փաթեթային։ Մարզերում բողոքի ակցիաներ իրականացնողներն էլ իրենց […]

Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․Հրապարակ

ՀՀ տարբեր մարզերում հաջակցություն տավուշցիների ծավալվող պայքարից եւ ակցիաներից, մեր տեղեկություններով, իշխանություններն այնքան մտահոգ են, որ հրահանգել են մարզպետներին՝ փողոցները փակող ցուցարարների դեմ «կոնտր-մասսովկաներ» դուրս բերել, որոնք կհայհոյեն ցուցարարներին, ամոթանք կտան պատգամավորներին, ձեռքի հետ էլ կգովերգեն իշխանություններին ու կփորձեն ցույց տալ, որ իրականում մի փոքր խմբակ է ճանապարհ փակում, իսկ ազգաբնակչության հիմնական մասը կողմնակից է […]

Քյոխին հրավիրել են Հակակոռուպցիոն դատարան. Ժողովուրդ

Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին, որ ներկայանա Հակակառուպցիոն դատարան եւ հարցաքննվի՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով: Այդ գործն էլ քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։ Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել […]

Նիկոլի բախտ. Հրապարակ

Այս շաբաթ ԱԺ կայցելեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԿԸՀ նախագահը, ՀՌՀ ղեկավարը: Այսօր մեկնարկող նիստերի օրակարգում այս կառույցների զեկույցներն են։ Նաեւ ՍԴ դատավոր կընտրեն Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի, մայիսի 1-ին՝ […]

Աննա Հակոբյանի այցը Գյումրի սկանդալային ավարտ է ունեցել. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Գյումրի սկանդալային ավարտ է ունեցել: ArmLur.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Աննա Հակոբյանը Գյումրու 45 միջնակարգ դպրոցի մոտ մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը նախ Գյումրիում շատ արհամարհական պահվածք է դրսեւորել, ինչին համապատասխան արձագանք է ստացել տեղացիների […]

Սպասվում է անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 2-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանն մայիսի 2-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4, ցերեկը՝ 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում ևս ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև […]

Առավոտյան աղոթք

Գոհանում եմ Քեզանից, Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ. Եվ օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, Որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային Բոլոր վտանգներից ու փորձություններից, Խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի