02 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել…
Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում,Արցախի մասին խոսելուց,ասում է՝ միջազգայնորեն  ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել։
Դրան ասեք բա Ադրբեջանի տարածք Նիկոլն իր որդուն  ինչու՞ էր ուղարկել ծառայության։
Նիկոլն ի՞նչ գործ ուներ առանց Ալիեւի «խալխի երկրում» ինագուրացիա էր անում։
Ո՞վ էր Նիկոլին ու ՔՊ-ականնեդին թույլ տվել Շուշիում քոչարի պարել։
Նենց էր պարում,կարծես ինքն էր ազատագրել Շուշին։
Նույն Նիկոլը ինչու՞ էր «Ադրբեջանի տարածքը» հռչակում Հայաստան։
Դու ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռը ձեռքդ։
Բաղչագողությունը քրեորեն պատժվում է,սա գոնե գիտե՞ս։
Վաղը ձեր այդ հիմար հայտարարությունները  կարող են հիմք հանդիսանալ ձեր շեֆի՝ Նիկոլի Բաքվի դատարանի առաջ կանգնելու համար,որպես «օկուպանտ» ,իսկ քեզ ու պաշտպանության նախարարին էլ, որպես Աղդամի բաղերից նուռ «յուրացնող»։
Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ,բայց Նիկոլին ինչու՞ եք «փուռը  տալիս» »։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ