12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մինչև Ադրբեջանը զարգացնում և ամրապնդում է ՀՀ-ի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը, Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հաստատելուն ի պատասխան, այսօր Ադրբեջանի խորհրդարանում, այսպես կոչված, «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել:

Այսօր խորհրդարանում, տխրահռչակ կանոնակարգի զեկուցող ՀՀ փոխվարչապետը վստահություն էր հայտնում, որ Ադրբեջանում ևս, սինքրոն ձևով, կանոնակարգի ընդունման գործընթաց է ընթանում, սակայն Ադրբեջանի Միլի Մեջլիսը, ոչ պատահականորեն հենց այսօր, խորհրդանշական քայլի է գնացել:
Մինչև Ադրբեջանը զարգացնում և ամրապնդում է ՀՀ-ի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը, Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում» :
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ