13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին

Երեկ ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, գրել էին, թե ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ, գեներալներ և հայկական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Նշվում էր, թե «մահացու» հարվածը հասցվել է Harop-ի կործանիչ ԱԹՍ-ով։ Որպես ապացույց կցված էր նաև կործանիչի լուսանկարը՝   Նախ նշենք, որ հրապարակված լուսանկարն առնվազն 4 տարվա հնություն ունի։ Համացանցում […]

Զոհեր կան նաեւ Կոտայքի մարզից. մարզպետարանը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաեւ Կոտայքի մարզից: «Հարգելի՛ կոտայքցիներ, Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաեւ Կոտայքի մարզից: Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող, 1978 թվականին ծնված Ավագ Գրիշայի Մելիքյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր […]

Համեստ, զուսպ ու շատ խորը մարդ, Բակո Սահակիչ. օրվա կադր

ԼՂ նախկին նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի հրապարակում զրուցում է Երեւանից Արցախ մեկնած երիտասարդ գործիչների հետ:  Բակո Սահակիչին ոչ նախագահի պաշտոնը փոխեց, ոչ էլ պաշտոնի ավարտը: Ինքը չդադարեց ոտքով քայլել քաղաքում։ Համեստ, զուսպ ու շատ խորը մարդ: Հիմա էլի լուռ, առանց աղմուկի նույնն ա՝ շուրջն էլ գործից հասկացող, երկրին պինդ կպած մարդիկ: Հաղթելու ենք  Գրում է […]

Կրե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին

Կրե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ։ Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու […]

«Ի՞նչ կարող ենք անել թիկունքում»․ Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ կարող ենք անել թիկունքում. ✔️Դրամական աջակցություն ցուցաբերել պետությանը, ճշգրիտ ու ժամանակին կատարենք հարկային պարտավորությունները: ✔️Հարգանքով վերաբերվել մեր դաշնակիցներին և բարեկամ պետություններին՝ չտրվելով սադրանքներին»:    

Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել Պուտինի եւ Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին նա ասել է Լատվիա այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այդ թեմայով զբաղվում է Մինսկի խումբը, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Մենք մշտական շփման մեջ ենք մեր բոլոր […]

Կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50359 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 292193, վերջին մեկ օրում` 3146 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5102 պացիենտ, վերջին մեկ […]

Զոհված օդաչուն ՀՀ ԶՈՒ մայոր Վալերի Դանելինն է

ՀՀ ԱԳՆ-ն նախարարությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 29-ի առավոտյան թուրքական F-16 կործանիչի կողմից խոցած ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի օդաչուի մասին։ Ըստ հաղորդագրության` զոհված օդաչուն ՀՀ ԶՈՒ մայոր Վալերի Դանելինն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված