26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեր որդին կամավորագրվեց․ Նիկոլ Փաշինյան

Մեր որդին կամավորագրվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կիսվել որդու գրառմամբ ու լուսանկարով։ «Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայութնյունները»,-գրել է վարչապետի որդին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։  

«Երկուսիս ամուսիններն էլ Արցախում են… աղոթում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, եւ մեր բոլոր տղաները հետ տուն գան». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն նոր գրառում է արել։ Նա լուսանկար է տեղադրել ընկերուհու հետ, որի ամուսինը եւս Արցախում է։ «Ընկերուհիս՝ իսկական Արցախցի ուժեղ Նարինեն(Նանարը)). երկուսիս ամուսիններն էլ Արցախում են, Արցախում են նաեւ մեր ընկերները, եղբայրները… Բոլոր ուժեղ կանանց, ովքեր հարազատներ ունեն պայքարում, ովքեր կորցրել են, ովքեր սպասում են… ձեր կողքին ենք…աղոթում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, […]

«Առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.․․»

Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի. ա) խուսափի ավելորդ զոհերից, բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ […]

«Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»։    

Բոլոր բժշկական կազմակերպությունները հագեցած են անհրաժեշտ դեղերով, սարքավորումներով. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է շրջայցերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների բժշկական կազմակերպություններում` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: Արդեն երկու օր է, ինչ նախարարն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար: Լինելով բուժաշխատողների կողքին և անմիջական մասնակցելով բուն գործընթացներին` Արսեն Թորոսյանը […]

Երևանի քաղաքապետարանի աշխատակից Վարդան Սարգսյանը զոհվեց հերոսի մահով. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հպարտությամբ եմ նշում, որ Երևանի քաղաքապետարանի ու ենթակա կառույցների հարյուրավոր աշխատակիցներ կամավորագրվել ու զորակոչվել են բանակ՝ պաշտպանելու Հայոց երկիրն ու Հայաստանը այս սրբազան պատերազմում, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ ավելացնելով, որ նրանցից մեկը՝ ԵԱՍՄ հիմնարկի աշխատակից Վարդան Սարգսյանը, նախօրեին զոհվել է հերոսի մահով։ […]

Ով է քիչ առաջ ՌԴ կառավարական ինքնաթիռով Հայաստան ժամանել․ ArmLur.am

Հոկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: ArmLur.am-ը կառավարության իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը: Կայքը տեղեկացնում է, որ ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցը նախատեսված է  հենց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա Երեւանում  եւ հիմա մայրաքաղաքում ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները: Հավելենք, որ համացանցում […]

Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում. վարչապետի խոսնակը հաստատում է. NewArmneia.am

Քիչ առաջ Երևանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը: Այս լուրը NewArmneia.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը: Թե ով է եկել, ինչ ծրագրով, ինչ հանդիպումներ են լինելու, վարչապետի խոսնակը չմեկնաբանեց: Տեղեկություն կա, որ Հայաստան նաև կառավարական այլ ինքնաթիռ է եկել Ռուսաստանից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված