Ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը /Ուղիղ/
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ. Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ. Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ. Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ. Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ. Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ. Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ. Ղուկասյան Գևորգ Կորյունի, ծնվ. 2001թ. Գալստյան Իշխան Ռուստամի, […]
СУ-25-ի մահացած օդաչուն՝ 33-ամյա մայոր Վալերի Դանելինը, կին ու երկու փոքր երեխաներ ուներ՝ երեք տարեկան որդի և վեց տարեկան դուստր: Շատերը զարմացան ազգանունից, որոշ աղբյուրներ նույնիսկ որոշեցին, որ տառասխալ կա: Այնուամենայնիվ, ամեն ինչ շատ ավելի պարզ է: Վալերին ուներ ռուս պապիկ, որից մնաց ազգանունը: #Հաղթելուենք Գրում է Աշխաեն Քալաշյանը։
Սիսիանը հրաժեշտ տվեց իր հերոս զավակներին, Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողներ Հասմիկ Արզումանյանն ու Տարոն Ֆիլիպոսյանը հուղարկավորվեցին Սիսիանի պանթեոնում` համալրելով հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի հերոս քաջերի շարքերը: Հանգչե՛ք խաղաղությամբ, հավերժ փառք, գրում է Լրագրող անունով օգտատերը։
Սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի այսօրվա դեպքերը: #ինֆոգրաֆիկա
Երուսաղեմի Հայոց պատրիարք Գերաշնորհ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակով դիմել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ կոչ անելով գործադրել ջանքեր՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները։ «Ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետեւանքով գրանցվել են հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ խաղաղ բնակչության եւ զինծառայողների շրջանում։ Պարոն նախագահ, ցավալի է տեղեկանալ իսրայելական մամուլից, որ ռազմական ինքնաթիռները, որոնք օգտագործվում են Ադրբեջանի կողմից, մատակարարում […]
Իրավունքի փոխանցմամբ՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով` պատերազմական գործողությունների ընթացքում, չգրված օրենքների համաձայն, ճիշտ չէ նույնիսկ տականքների հասցեին մեղադրանքներ նետել: – Սակայն, ինչպես չնշենք, որ պատերազմի բռնկման պատճառներից մեկը, եթե մեղմ արտահայտվենք, մեր երկրի ղեկավարության սխալ արտաքին քաղաքականությունն էր: Ցավոք, շատ քչերն էին երկու-երեք շաբաթ առաջ կամ մի ամիս առաջ անդրադառնում, թե ինչ է իրադարձություններ են ծավալվում […]
hhk.am կայքը ադրբեջանական հակերների կողմից հարձակման է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Ողորմելի հրոսակ թուրք-ադրբեջանցիները հակերային հարձակման են ենթարկել ՀՀԿ պաշտոնական կայքը»։
























