Օրենսդրական նախագծով Կառավարությանը հնարավորություն տրվեց հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորների հիշատակը։ Այնուհետև քննարկեցին Կառավարության կողմից ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը։ Ներկայացնելով օրենքի նախագիծը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկում են պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շրջանում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային […]





































