25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը, ընդհանուր առմամբ, պահպանվում է. Փաշինյան

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնում է նաև, որ հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: 

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաեւ խաղաղ բնակավայրերում

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։  

Կորոնավիրուսը՝ Հայաստանում։ Մեկ օրում 973 վարակման դեպք, 18 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 973–ով և դարձել 78 810։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 26113 (+701) մարդ, կատարվել է 379,541 (+2201) թեստավորում, առողջացել են վարակվածներից 51162–ը (+254)։ Գրանցվել է մահվան 1196 (+16) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2–ով և […]

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը․ ՀՀ վարչապետ

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, եր հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը երրորդ անգամ խախտվեց Ադրբեջանի կողմից։ 

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ

Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ: Գրում է Արցախի նախագահի մամլո խոսնակը՝ Վահրամ Պողոսյանը։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի