Այս ռազմավարությունն, ամփոփմամբ, կառուցված էր իրատեսական գնահատականի վրա. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2008–2018 թվականներին, Արցախի Պաշտպանության բանակի սպառազինման և վերազինման քաղաքականությունը որդեգրվեց որպես ռազմաքաղաքական առաջնահերթություն՝ ի պատասխան տարածաշրջանային ռազմական հավասարակշռության խախտմանն ու Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ պատրաստություններին։ Այս շրջանի հայաստանյան ռազմավարությունը ձևավորվում էր պարզ և հստակ տրամաբանությամբ՝ պահել և զարգացնել այնպիսի պաշտպանական ներուժ, որը […]