ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝ դիմակայելու վերահաս վտանգներին, վերանորոգվելու կորուստների ցավից, խուսափելու անցյալի սխալներից, վերարժևորելու ներկան, հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին, պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար: ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է. Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան […]