21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոյեմբերի 10-ից հետո մենք դեռ «հանդուրժում ենք» իրեն գժի տեղ դրածին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարոզարշավը գրեթե կիզակետում է, հիմնական մասնակիցները ակտիվ  շրջում են  մարզերում, իրենց  պոտենցիալ ընտրողներին ներկայացնելով  ծրագիր, խոստում, սպասելիք։ Այլ դեպքերում նորմալ է, իսկ  այս դեպքում՝ արտառոց եւ սարսռեցնող․․Մենք արյունաքամ երկիր ենք, մենք մի թեւը կտրած/Արցախ/ երկիր ենք, մենք  տեղ-տեղ անդամահատման  հեռանկարի  վախով երկիր ենք։ Ու՝ […]

Ինչո՞ւ էր Նիկոլն իրեն գժի տեղ դնում. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ինչո՞ւ էր Նիկոլն իրեն գժի տեղ դնում.   ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց ընդամենը մեկ դրվագ, մեկ կարճ ձայնագրություն կապիտուլյանտ Նիկոլի ինքնախոստովանությունից։ Նիկոլն իր քաղաքական թիմին պատմում էր, թե ինչպե՞ս է առաջին իսկ հանդիպման ժամանակ հիմքեր ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու […]

Ելակ, կոնֆետ, անդրավարտիք ենք բերել. եթե դրանք բանակը մարտունակ են դարձնում, վարչապետն ուտի, հագնի ու մարտունակ դառնա. ՀՅԴ-ական

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն իրենց հետ կառավարության շենքի մոտ էին բերել ելակ, կոնֆետ, անդրավարտիք՝ ի նշան բանակում Նիկոլ Փաշինյանի մատնանշած բարեփոխումների: «Ինքը հպարտանում է բանակում այդ փոփոխություններով: Դրանք բերել էինք և ասում էինք, որ եթե դրանք բանակը մարտունակ են դարձնում, վերցրու, կեր և հագիր ու մարտունակ դարձիր, որովհետև քեզ դա հիմա պետք է», – […]

Իրեն գժի տեղ դրած, բանակցային գործընթացը տապալեց. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրեն գժի տեղ դրած, բանակցային գործընթացը տապալեց, բանակը քանդեց, այս սրիկա կապիտուլյանտը ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք է եւ հունիսի 21-ին նրա վրա վերջակետ է դրվելու, չկասկածեք, Սերժ Սարգսյանը քիչ առաջ Գեղարքունիքում հրապարակեց մի ձայնագրությունը,որը շուտով կտարածվի, եւ անգամ տատանվողների համար պարզ կլինի, իրեն […]

4000 զոհից 1700-ին թողել ենք մարտի դաշտում ու փախել. Սամվել Բաբայանը սկանդալային հայտարարություն է արել /տեսանյութ/

4000 զոհից 1700-ին թողել ենք մարտի դաշտում ու փախել. Սամվել Բաբայանը սկանդալային հայտարարություն է արել «Եթե մենք 4000 զոհ ենք տալիս, որից 1700-ին թողնում ենք մարտի դաշտում ու փախչում, ասենք, դա խոսում ա անկառավարելիության մասին, դա արդեն ռազմական գերատեսչության խնդիր ա»,- Faktortv-ի եթերում ասել է ասել է նա:

«Հիմա էլ ինձ հողերը չտալու մեջ են մեղադրում». Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։ Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։ «Ես ինչքան հետևել եմ արձագանքներին՝ հանրությունը մի փոքր տարակուսած է, նրանք հարց են տալիս, ասում են՝ հիմա չհասկացանք Սարգսյանն ուզում էր վնա՞ս, թե՞ օգուտ տա։ Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ […]

Ոստիկանները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին պետական դավաճանության փաստեր ներկայացնող դաշնակցական երիտասարդներին

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, լարված իրավիճակ է: Ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիա իրականացնող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին: Վերջիններս հավաքվել են՝ ներկայացնելու պետական դավաճանության մասին փաստեր: 

Նիկոլ Փաշինյան, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե «Մերժիր Սերժին» և «Իմ Քայլը» շարժումներից ով է շեղվել հեղափոխական օրակարգից. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տարբեր լրատվամիջոցներից բանավեճերի առաջարկ ենք ստանում. ասեմ, որ բանավեճի իմաստ կա Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իրենք պետք է պատասխան տան արածների ու չարածների համար: Մնացածից շատերին հարգելով հանդերձ՝ բանավեճ չունեմ մեծ հաշվով: Նիկոլ Փաշինյան, Քոչարյանի հետ ձեր դուելը հետո […]

Նիկոլ Փաշինյանը խաչ է քաշել տարիներ շարունակ ղարաբաղյան հարցով բանակցվող փաստաթղթի վրա. Լուսինե Ժամհարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Լուսինե Ժամհարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոսում է մեկ բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը խաչ է քաշել տարիներ շարունակ ղարաբաղյան հարցով բանակցվող փաստաթղթի վրա, փորձել է «քցել» Մինսկի խմբի համանախագահ գերտերություններին, առաջին հերթին ՌԴ-ին ու չեղարկել ողջ բանակցային գործընթացը: Ռուսական կողմը […]

Փաշինյանի իշխանության վախճանը. «Մերժիրսերժին» նախաձեռնության նախկին անդամը վարտիքով փակել է ՔՊ-ի լոգոն (տեսանյութ)

Անուշ Լալայանը, ով դեռևս 2018 թվականին «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ էր, այսօր վարտիքով փակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն, իր խոսքով` ազդարարելով «Փաշինյանի իշխանության վախճանը»:   Համապատասխան տեսանյութը Լալայանը զետեղել է Ֆեյսբուքի իր էջում` կից կատարելով գրառում:   «Վարտիքով փակում եմ ՔՊ-ի լոգոն՝ ազդարարելով Փաշինյանի իշխանության վախճանը Սիրելի հայրենակիցներ, 2018 թվականի ապրիլին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված