Մամուլի դեմ իշխանության ձեռնարկած արշավի հաջողության դեպքում Հայաստանը հաստատուն քայլերով գնալու է դեպի դիկտատուրա․ Սաթիկ Սեյրանյան
«Հայաստանում ձևավորվել և խորանում է ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ»,- «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ, «168» ժամ թերթի գլխավոր խմբագր Սաթիկ Սեյրանյանը։ Նա ընդգծեց, որ բոլոր քայլերը, որոնք համակարգված ու հետևողականորեն անում է ՀՀ գործող իշխանությունը, միտված են իր նշած ավտորիտար համակարգն ամրապնդելուն։ Ամենացայտուն օրինակներից է ճնշումը մամուլի և […]





































