11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արայիկ Հարությունյանը՝ փոխվարչապետ. «Ժողովուրդ»

Մինչ Հայաստանի տարբեր մարզերում իրավիճակը լարված է, եւ հակառակորդն ամեն պահի սահմանին նոր սադրանք է հրահրում սեփական նկրտումներն օր առաջ կյանքի կոչելու համար, հայրենի իշխանությունը մտածում է՝ ինչպես լրացնել թափուր մնացած պաշտոնները։ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանականները գցում-բռնում են՝ ում ընծայել փոխվարչապետի աթոռը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ […]

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը լքում է պաշտոնը

Սիրելի՛ ընկերներ, ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից Արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սկզբում Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հետո բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, այնուհետև վարչության պետ ու վարչության պետ-մամուլի քարտուղար աշխատածս […]

Աշխարհով մեկ բողոքի ցույցեր և հավաքներ իրականացնել. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Այսօր եւս մեկ անգամ Հայաստանն ու հայությունը ականատես եղան Ադրբեջանի արհեստածին Հանրապետութեան նկրտումներին, որին, ցաւօք, զոհ գնացին մեր ազգի արիագոյն տղաները, բռնագրաւուեցին պետութեան տարածքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ո՛չ միայն աշխարհը գիտի, այլ ամէնից լաւ հէնց ինքը՝ Ադրբեջանն է գիտակցում, որ եթէ չլինէին ու չլինեն շահագրգիռ տարբեր երկրների […]

Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին. hարց է առաջանում՝ ինչու՞. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԻՆՉՈւ՞ Ինչպես Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այնպես էլ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղեկացնում են, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին։ Հարց է առաջանում՝ ինչու՞․․․Եվ նույնիսկ, ինչու՞ այսօր, և ոչ թե երեկ։ Եվ այս ֆոնին, ՔՊ պատգամավորները բարբաջում են խզելու Ռուսաստանի հետ ռազմավարական կապերը և դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե […]

Նիկոլ Փաշինյանի պայթյունավտանգ խաղը․ 168.am

  168.am-ը գրում է․ Սյունիքում փաստացի պատերազմական գործողություններին զուգահեռ՝ Երևանում Հայաստանի քաղաքական իշխանությունը զբաղված է չափազանց վտանգավոր արկածախնդրությամբ, որի հետևանքները կարող են անդառնալի լինել։ Խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մեկը մյուսին հերթ չտալով՝ հակառուսական ելույթներ են ունենում՝ կոչ անելով Ռուսաստանին կատարել իր դաշնակցային պարտավորությունները և զուգահեռաբար սպառնալով, որ հակառակ դեպքում Հայաստանը կարող է մտածել […]

Հայկական կողմն ունի 13 գերեվարված, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է. հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 […]

Ռուսները զարմացած են հայ պաշտոնյաների անփութությունից ու անտարբերությունից. «Հրապարակ»

«Չնայած արդեն մի քանի օր է՝ հայկական սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանցիները ոտնձգություններ են իրականացնում, իսկ երեկ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում, սակայն հայկական կողմը հապաղում էր դիմել ռուսական կողմին` օգնության խնդրանքով: Միայն երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Դիմում ենք ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը […]

Ո՞ր երկրներում Հայաստանը չունի նշանակված դեսպան. «Հրապարակ»

«Մենք հարցում էինք արել ԱԳՆ, թե որ երկրներում Հայաստանն այս պահին չունի նշանակված դեսպան` պաշտոնը թափուր է։ Մեզ պատասխանել են. «Դեսպաններ նշանակված չեն հետեւյալ դիվանագիտական ծառայության մարմիններում՝ Ղազախստանում, Ինդոնեզիայի Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքի Հանրապետությունում եւ Եվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցչությունում»: 

Որոշել են այս խառը ժամանակներում սղղացնել որոշումը. «Հրապարակ»

«Սահմանադրական դատարանը տեւական հետաձգումներից հետո երեկ քննել է մի շարք համայնքապետերի դեռ մարտին ներկայացված բազմաչարչար դիմումը եւ մերժել այն։ «Նշված գործով ձայների հավասարության հետեւանքով, ըստ էության, որոշում չի ընդունվել, ուստի, համաձայն «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված»,- մեզ տեղեկացրին ՍԴ-ից: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Սահմանադրությամբ՝ տեղական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի