Ափսոսում ենք՝ քաղաքական ուղեծրին է զոհաբերվել մասնագիտությունը. սա իրավական պետության քայքայման վառ օրինակ է. Թաթոյանի պատասխանը ԲԴԽ-ին
Բարձրագույն դատական խորհուրդը պետք է բովանդակային պատասխանի տա, եթե այդքան համոզված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում կան միակողմանի ձևակերպումներ կամ Պաշտպանը միջամտում է դատական իշխանության գործունեությանը, ասված է ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: «Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես սահմանադրական մարմին, հարիր չէ խոսելը առանց փաստերի ու առանց բովանդակային պարզաբանման: Միայն այդ դեպքում կհիմնավորվի, որ […]





































