10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ. Ալիևը՝ Բայդենին

Ադրբեջանը, լինելով խաղաղության կողմնակից, պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա, ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին ուղղված պատասխան նամակում։ «Մենք՝ որպես խաղաղության կողմնակիցներ, պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար […]

Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախությունից, իսկ Նիկոլի ժամանակ նույնիսկ Նիկոլը չի խոսում Արցախի անկախությունից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախությունից, իսկ Նիկոլի ժամանակ նույնիսկ Նիկոլը չի խոսում Արցախի անկախությունից»։

Ինչպես 1920-ին, այնպես էլ 2020-ին Ադրբեջանը ձգտում էր ոչնչացնել Շուշիի և ամբողջ Արցախի հայ բնակչությանը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից 102 տարի առաջ՝ 1920 թ․ մարտի 22-26-ը։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով դրդված այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակ հազարավոր […]

«Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների»․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների. երեկվանից այս հարցի պատասխանն եմ փնտրում, որովհետև Արցախում կրկին գազ չկա:  Սա հումանիտար ահաբեկչություն է, և Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախում ապրող մարդկանց կյանքը դժվարացնի: Առաջին հայացքից սպասելի է, որ Ադրբեջանն ամեն բան անում […]

Դեպի սպիտակ Ցեղասպանություն

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեպի սպիտակ Ցեղասպանություն. Աշխարհում երևի մեր պես միամիտ ժողովուրդ էլ չկա, որ այսպես կուրորեն և խաղաղ գնում է դեպի սպիտակ ցեղասպանվելու: Եվ ցավը նրանում է, որ ժողովրդի «առաջնորդ» կոչեցյալը հանդիսանում է Հայ Ազգի ներկայացուցիչ: Երբևէ մեր դարավոր պատմության մեջ նման երևույթ եղել է, հիշու՞մ եք… հիշու՞մ եք մի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 354 դեպք, որից 409 հազար 456-ը`առողջացած, 8601-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2625 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 2258 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է 99 […]

Գազատարի իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, դադարեցնեն Արցախի գազամատակարարումը. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի գազատարի թեմային։   «Ակնհայտ է, որ գազատարի իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, այն ժամանակ էլ դադարեցնեն Արցախի գազամատակարարումը:   Սա դիտավորյալ արարք է, որ առաջացնում է հումանիտար լուրջ խնդիրներ ու իրավունքների զանգվածային խախտումներ, ցուրտ եղանակին […]

Ազգային ժողովում փակ նիստով կքննարկեն Արցախում ստեղծված իրավիճակը. ԱԺ կգան Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ազգային ժողովը փակ նիստ կանցկացնի, որին ներկա կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ազգային ժողովի պատգամավորները պաշտոնական գրությամբ առաջարկել են հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքներն ու հրատապ անելիքները» թեմայով հրատապ քննարկումն անցկացնել ԱԺ փակ նիստում: ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմնավորմամբ են […]

Կովերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 19 հազար 683-ով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ այս տարվա հոնվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 559 հազար 627, իսկ 2021-ին՝ 613 հազար 413, այսինքն՝ մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը պակասել է 53 հազար 786-ով: Այժմ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ առկա անասնագլխաքանակի տվյալները բացենք: Այսպես, կովերի գլխաքանակն է մեկ տարվա ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի