Թուրքիայի հետ բաց սահմաններով ու որոշակի ինտեգրացիայով նորմալ հարևաններ լինելու համար Հայաստանում պետք է լինի սկզբունքներ, արժեհամակարգ և խնդրի խորքային պատկերացումներ ունեցող իշխանություն

Հաջորդ իշխանությունը՝ Բրյուսելից Պատերազմի արդյունքում արևմտյան ազդեցությունը Հայաստանում ենթարկվեց բովանդակային դեֆոլտի։ Կառույցները կան, մարդիկ կան՝ զգալի քանակով, ֆինանսավորման մեխանիզմները կան, մեդիան կա, բայց բովանդակությունը սնանկացել է։ Արևմուտքը փաստեց, որ ունի զրոյական ազդեցություն անվտանգային հարցերում, ինչպես նաև ունի, մեղմ ասած, երկակի ստանդարտների մեծ մշակույթ։ Արևմուտքը չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, հայկական խաղաղ բնակավայրերի հռթիռակոծումը, հողերի անեքսիան։ Չի հասկացվում, […]