Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ընդունելություն է տեղի ունեցել արտաքին գործերի նախարարությունում
Մարտի 22-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված` ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ասաց` “Ինձ շատ հաճելի է հյուրընկալել ձեզ ԱԳՆ հարկի տակ ավանդական դարձած այս ընդունելությանը` […]