20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետը չպատասխանեց. Ժամանակ

Թերթը գրում է, որ երեկ Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի ներկայացումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից “Ժամանակ”-ի թղթակիցը փորձել է պարզել, ընդունելու  է նախկին վարչապետի բանավեճի հրավերը: “Պարոն  վարչապետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բանավեճի կոչ է արել Ձեզ, պատրաստվո՞ւմ եք արդյոք արձագանքել: Հարցը ոչ միայն անպատասան մնաց, այլեւ Տիգրան Սարգսյանը մեր հարցադրումից հետո անիջապես հաջողություն […]

ԲՀԿ-ն ծնողական ժողով էր հրավիրել. Ժողովուրդ

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խումբը քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Շիրակի մարզի Արթիկ եւ Մարալիկ համայնքներ: Ըստ “Ժողովուրդ”-ի մինչ նրա ժամանումը, երկու քաղաքներն էլ հոսանքազրկվել էին: Թերթին  Արթիկից հայտնել են, որ քաղաքների լույսերն անջատելու հրահանգը տրվել էր “Հայէլցանցեր” ընկերության գլխավոր տնօրենի` իրացման գծով տեղակալ Աշոտ Թոխունցի կողմից, որի հետ երեկ`առավոտյան, հանդիպել էր Աժ պատգամավորի […]

Բրյուսովի շրջանավարտների միավորումը կապ չունի

“Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում” հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ոչ մի առնչություն չունի մամուլում տարածված` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի պահանջի մասին հաղորդագրության հետ: “Նմանատիպ բոլոր հայտարարությունները, որոնք փորձ կարվի կապել մեր միավորման հետ, կդիտարկվեն որպես սադրանք: “Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում՚” ՀԿ-ն […]

Սահմանամերձ Չինարիում զինվորի մահվան վերաբերյալ ստացված տեղեկությունները հակասական են

Այսօր` ապրիլի 18-ին մահվան ելքով դեպք է գրանցվել զինված ուժերում: Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված զորամասում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ  Մարգարյանը: Եւս մեկ ժամկետային զինծառայող ծանր վիրավորվել է, սակայն ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, նրա կյանքին վտանգ չի սպառնում: ‘’Չորս ժամ առաջ Չինարի գյուղի հենակետի ուղղությամբ փոխհրաձգություն սկսվեց, որը […]

Միասնական շտաբը տրոհվեց.”Ժառանգությունը” չի մասնակցի

“Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի անունից հաստատեց` միասնական շտաբի աշխատանքներին չեն մասնակցի: “Մեր նախապայմանները չեն ընդունվել շտաբի մասնակից մյուս քաղաքական ուժերի կողմից, հետեւաբար, “Ժառանգությունը” չի մասնակցում շտաբի աշխատանքերին: Ես սա հայտարարում եմ  մեր նախընտրական շտաբի կողմից”,-  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը` բացատրելով, թե ինչու “Ժառանգությունն” այսօր կայացած շտաբի նիստին չի մասնակցել: Ռուբեն Հակոբյանին […]

“Մեր թագավորը բայեվոյ մարդ ա, սուտ խոսող չի…” /վիդեո/

Սյունիքի  եւ Վայոց ձորի մարզերում  ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անձամբ շփվեց ընտրողների հետ, լսեց նրանց: Իհարկե, նախագահը խոստովանեց, որ միանգամից փոփոխություններ չեն լինի, պետք է հավատալ եւ առաջիկա 5 տարում շատ բան կփոխվի: Գորիսեցի 74-ամյա Եվգենիա Ասրյանը չէր հոգնել, մեկ ժամ առաջ եկել էր առաջին շարքերում կանգնել, որպեսզի անձամբ նախագահին իր խնդրանքը ասի: […]

Ալ.Մանթաշյանցը` եկեղեցիների հարեւանությամբ

 Այսօր Երեւանի Սբ.Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ, Աբովյան փողոցի վրա հանդիսավորությամբ բացվեց հայազգի մեծանուն բարերար Ալ.Մանթաշյանցի արձանը: Ներկա էին Ալ.Մանթաշյանցի թոռը` Ալեքսանդր Մանթաշովը եւ որդին` Միքայել Մանթաշովը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱՄ  նախագահ Արտաշես Գեղամյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, բազմաթիվ արվեստագետներ: Ողջունելով ներկաներին՝ բարերարի թոռը շնորհակալություն […]

Զոլյանի թիկունքին Վիկտոր Սողոմոնյա՞նն է կանգնած. Զոլյանը կհասկանար, եթե ասեինք` Օբաման է

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր  Սուրեն Զոլյանն / ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանագրով նրա լիազորությոնները դադարեցվել են, բայց Զոլյանը չի ենթարկվում նախարարի հրամանագրին,-խմբ./այսօր հրավիրված ասուլիսին Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանել է մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ իր միջեւ ծագած կոնֆլիկտում իրեն սատարում է  բուհի խորհրդի նախկին նախագահ, ՀՀ […]

Գիտությունն օգնել է ֆիզիկոսին խուսափել տուգանքից

Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկոս Դմիտրի Կրյուկովին հաջողվել է խուսափել տուգանքից ավտոճանապարահային երթեւեկության խախտման համար` ապացուցելով իր անմեղությունը ճանապարհին պատահածի մասին 4 էջից բաղկացած գիտական զեկույցի շնորհիվ: Գիտնականին դատարան են կանչել այն բանի հմար, որ նա չի կանգնեցրել մեքենան “կանգ առ” նշանի մոտ: Փաստաթղթում, որը ֆիզիկոսն անվանել է “Անմեղության ապացույց”, նա ներկայացրել է գրաֆիկաներ եւ սխեմաներ, որոնք […]

Ընտրողներին աջակցելու նպատակով հրատարակվել է ‘Ընտրողի ուղեցույց’

Այսօր Երեւանում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ուղեցույցը, որում ամփոփ ներկայացվում են Հայաստանում մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների  ծրագրերը, գործունեությունն ու նպատակները: Ուղեցույցը պատրաստվել է ‘Քաղաքացիական եւ սոցիալական զարգացման հիմնադրամ’ հասարարական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ‘Քաունթերփարթ Ինթերնեշնլի’’հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ ‘Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության’ ծրագրի աջակցությամբ: ‘’Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի