Սպասեք, ինչո՞ւ եք շտապում. փորձագետը` ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու մասին /վիդեո/
“Նոր խորհրդարանից ոչ մի սպասելիք մի ունեցեք, այս խորհրդարանը որեւէ որակական հատկանիշ դրական իմաստով չունի, մոտավորապես նույն միտումն է, ինչը անցնող տասնհինգ-քսան տարիներին է եղել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նրա դիտարկմամբ, գործադիրում էլ իրավիճակը չի փոխվի: Փորձագետի խոսքով, ՀՀ –ը շարունակում է մնալ ընտրական փուլում եւ նախագահական ընտրություններին շատ ավելի լուրջ են վերաբերվում:
Խոսելով ներկուսակացական խմորումներից, փորձագետը նշեց, որ ՀՀ քաղաքական դաշտը կուսակցական իամստով դեռ չի ձեւավորվել:
“Քանի որ ՀՀ-ն ընտրական փուլում է, գնում է առեւտուր, որտեղ յուրաքանչյուր ուժ, որը կոչվում է կուսակցություն, փորձում է իր գինը բարձրացնել` ժամանակավորապես դուրս գալ դաշինքից, մտնել այլ դաշինք: Նպատասկը սա է: Նախագահական ընտրությունների հետ կապված ոչ մի արտառոց բան մի սպասեք”,-ասել է Հարություն Մեսրոբյանը:
Անդրադառնալով իշխանությանը այլընտրանքային ուժի ձեւավորմանը, փորձագետը նշել է, որ չի հասկանում “այլընտրանք’’ բառը, երբ դա հնչեցնում են կոնկրետ ուժեր, եթե հնչեցնեին այլ ուժեր, փորձագետի խոսքով, ինքը կհասկանար: “Իրականության մեջ ամենառեալ այլընտրանքային ճանապարհը ցույց է տալիս “Սարդարապատ”-ը”,-նշել է փորձագետը:
ԲՀԿ -ի`կոալիցիա չմտնելու փաստին, Հարություն Մեսրոբյանը ասաց.”Ուզում եմ հիշեցնել 2008թ.-ին կոալիցիան ե՞րբ ստեղծվեց` նախահգահականից հետո: Սպասեք, ինչո՞ւ եք շտապում”:
Փորձագետը շեշտել է, որ կոալիցիայի անդամը փորձում է դառնալ ընդդիմախոս, եւ սա տեղի է ունենում ընտրությունից ընտրություն :”Սա մեծ առեւտուր է, ես սա ասել եմ եւ կշարունակեմ ասել, եթե այսպես շարունակվի”,-ընդգծեց նա:
Հարություն Մեսրոբյանը ասաց նաեւ, որ “այլընտրանք” արտահայտությունը շրջանառվեց այն բանից հետո, երբ հասարակությունը սկսեց հոգնել թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներից:
Խոսելով նախագահի այլընտրանքային թեկնածուի մասին, նա նշեց, որ այդ թեկնածուն պետք է լինի մարդ, որը անցնող քսան տարվա քաղաքականության ընթացքում չի երեւացել եւ հետք չի թողել: Նրա խոսքով, մարդիկ հոգնել են նույն դեմքերից: Հարություն Մեսրոբյանն այդ այլընտրանքային թեկնածուին տեսնում է, բայց չանձնավորեց:
http://www.youtube.com/watch?v=31QdHBf1-hE&feature=youtu.be