29 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փաշինյան-Հարությունյան հանդիպումը ցուցադրական բնույթ է ունեցել. «Ժողովուրդ»

Հայկական երկու հանրապետություննների ղեկավարներն ու կառավարությունների որոշ անդամներ երեկ Երևանում են հանդիպել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, խաղաղության օրակարգի մասին մտքեր են փոխանակել: «Արցախցուց ավելի շատ որևէ մեկը, երևի թե, չգիտի խաղաղության գինը»,- Փաշինյանին ասել է Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները փոխանցում են՝ երեկվա հանդիպումը ցուցադրական բնույթ է […]

Հայրենիքի ճակատագրից բացի, ուրիշ ավելի կարևոր հարց` այսօր չկա. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սիրելի քաղաքացիներ, կներեք ձեզ պատճառվող անհարմարությունների համար: Հավատացեք, այն ինչ տեղի է ունենում այսօր Հանրապետության տարբեր քաղաքներում, զուտ յուրաքանչյուրիդ ուշադրությունը ամենակարևոր հարցի վրա հրավիրելն է:   Հայրենիքի ճակատագրից բացի, ուրիշ ավելի կարևոր հարց` այսօր չկա»:

Սա կուսակցական պայքար չէ, սա ազգային պայքար է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սա կուսակցական պայքար չէ, սա ազգային պայքար է։   Ես մայիսի 1-ին լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում։ Ով մտահոգված է Հայաստանի ու Արցախի ճակատագրով՝ թող միանա»։              

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Սարգսյանների ընտանիքին՝ Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

Երևանի տարբեր վարչական շրջաննեում և հարակից քաղաքներում քաղաքացիները կոչ են անում կանգնեցնել Նիկոլին և իր բերած աղետը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երևանի տարբեր վարչական շրջաննեում և հարակից քաղաքներում քաղաքացիները կոչ են անում կանգնեցնել Նիկոլին և իր բերած աղետը»:                        

Այսօր կառավարության դիմաց ՀՀԿ երիտասարդներին բերման չեն ենթարկել, նրանց առեւանգել են բիրտ անհամաչափ ուժ կիրառելով. Միքայել Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել  է «Արա այ հայասպան դավաճան, էդ ինչ կարգի ես վախեցել որ մի գոռոցից գլխակավոր շներդ մարդկանց առեւանգում տանո՞ւմ են Այսօր կառավարության դիմաց ՀՀԿ երիտասարդներին բերման չեն ենթարկել, նրանց առեւանգել են բիրտ անհամաչափ ուժ կիրառելով: Պատասխան եք տալու, լավ իմացեք։ Մենք ունենալու ենք ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված