07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շառլ Ազնավուրը հանդիպեց շանհայաբնակ հայության հետ

Հունիսի 18-ին Շանհայում կայացավ մեծ միջազգային ճանաչում ունեցող բարեգործական հեղինակավոր գալա համերգ, որին մասնակցելու նպատակով Չինաստան էր հրավիրվել Շառլ Ազնավուրը: Հունիսի 19-ին Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեց Ազնավուրի հանդիպումը շանհայաբնակ հայության հետ: Դեսպան Արմեն Սարգսյանը հյուրին ներկայացրեց հավաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնույթ հարցեր ուղղեցին իրենց մեծանուն հայրենակցին: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում […]

Փաստաթուղթը մեղմ ասած ծրագիր չէ. նախկին վարչապետը` գործող վարչապետի ծրագրի մասին

“Ներկայացված ծրագիրը մասնագիտորեն որեւէ քննադատության չի դիմանում:  Փաստաթուղթը մեղմ ասած ծրագիր չէ”,-քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով խորհրդարանի դատին ներկայացված կառավարության ծրագրին: Հրանտ Բագրատյանն ասաց, թե մասնագիտորեն ասած, ծրագիր է կոչվում այն փաստաթուղթը, որը սահմանափակ է ժամանակի եւ ռեսուրսների մեջ եւ ենթադրում է որոշակի նպատակով կատարվող ծախսեր, մինչդեռ […]

Հերթական ջրազրկվողը Մալաթիա- Սեբաստիան է

  ‘Երևան Ջուր’ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված,  հունիսի 21-ին` ժամը 10.00 – 22.00-ը,  կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զոր. Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2 զանգվածների և հարակից տարածքների   ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Հույները համաձայնել են կառավարություն կազմել

Հունական “Նոր ժողովրդավարություն”, “ՊԱՍՈԿ” եւ “Դեմոկրատական ձախ ուժերը”  համաձայնել են կառավարություն ձեւավորել, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Այս կուսակցություններին է պատկանում խորհրդարանի 300 տեղերից 179-ը: “Նոր ժողովրդավարությունը” եւ նրա դաշնակիցները, ի տարբերություն ձախ-արմատականների  “ՍԻՐԻԶԱ” կոալիցիայի, հանդես են գալիս վարկ ստանալու եվրոպական պայմաններին կոմղ: Խորհրդարանական ընտրությունները Հունաստանում 2-րդ անգամ կայացան հունիսի 17-ին, քանի որ մայիսի 6-ին տեղի […]

Հունիսի 26-ին Ազնավուրի հրապարակում 3D ձեւաչափով պատկերներ կլինեն

Երեւանի քաղաքապետարանի եւ ՛՛Ամերիբանկի՛՛ համագործակցության արդյունքում հունիսի 1-20 անցկացված ՛՛Երազանքների պատ՛՛ ծրագրի ավարտի վերաբերյալ հրավիրված ասուլիսում Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը եւ ՛՛Ամերիա՛՛ խմբի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Ռեբեկա Հակոբյանը ներկայացրել են ծրագրին առնչվող մանրամասներ: 20 օր շարունակ Երեւանի քաղաքապետարանն ու Ամերիաբանկը մայրաքաղաքի բնակչությանը եւ հյուրերին հնարավորություն […]

ԲՀԿ-ն ողջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության այս ծրագրին. Նաիրա Զոհրաբյանը քննադատեց վարչապետին

“Այստեղ խոսվեց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին: Չեմ կարծում, թե տեղին է եւ ճիշտ խոսել հանդիպման մասին, ներկայացնել հանդիպման ինչ-ինչ դրվագներ եւ չներկայացնել հանդիպման իրական  բովանդակությունը: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը վերաբերել է այլ նյութի, եւ մեր խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր տեղյակ է եղել , թե ինչին […]

Վարչապետն անդրադարձավ Փակ շուկայի խնդրին

“Այս պահի դրությամբ Փակ շուկայի շինարարությունը դադարեցված է եւ արգելված է շինարարական աշխատանքներն իրականացնել մինչեւ էսքիզային փաստաթղթերի հաստատումը”,-այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով Փակ շուկայի ճակատագրի եւ Երեւանի ճարտարապետական տեսքի մասին`  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին : Տիգրան Սարգսյանն ասաց, թե հասկանում է, որ հարցն ավելի լայն  է եւ առնչվում է […]

635 դիմորդ չի հաղթահարել անգլերենի շեմը

  Պետական ավարտական եւ միասնական քննությունների  շրջանակներում այսօր հրապարակվել են  օտար լեզվի քննությունների արդյունքները: ԳԹ կենտրոնից ստացած տվյալների համաձայն՝ անգլերենի քննությունից բացակայել է 357 դիմորդ, ներկայացել է 7816-ը, ֆրանսերենից ներկայացել է  434, բացակայել 13, գերմաներենից ներկայացել է  509, բացակայել` 12, իսպաներենից քննությանը մասնակցել է 24, իսկ քննության չի ներկայացել 1 դիմորդ,  իտալերենից եւ պարսկերենից բացականեր […]

Ամփոփվել են եռամյա ծրագրի արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ-GIZ) այսօր կազմակերպել էին  խորհրդաժողով` “Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում” թեմայով: Ինչպես հաղորդում են ԿԳ նախարարությունից, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Կարինե Հարությունյանն  ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի