17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ հարցեր են հուզում քաղաքացիներին

 ‘’Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը’’ իրականացնում է ‘’Ընտրությունների փոստատար’’ ծրագիրը, որով փորձ է արվում Հայաստանի շարքային ընտրողներին մասնակից դարձնել երկրի քաղաքական օրակարգի ձեւավորմանը եւ բարձրացնել կուսակցությունների ու դաշինքների պատասխանատվությունը ընտրողների նկատմամբ: Ս.թ. փետրվար ամսին ծրագրի ‘’փոստատարներն’’ այցելել են Հայաստանի Հանրապետության 70 բնակավայրեր եւ 18 տարեկան ու ավելի բարձր տարիքի քաղաքացիներից հավաքել նրանց հուզող թեմաներին առնչվող հարցեր` […]

Ծառուկյանի մտավախությունը

Henaran.am-ի տեղեկություններով, ապրիլի 23-ին Սյունքիում կայանալիք “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախընտրական հանդիպումներին, կուսակցության ղեկավարությունը որոշել է հարեւան` Վայոց ձորի մարզից ընտրողներ հասցնել Սյունիք: Մեր աղբյուրների փոխնացմամբ, Ծառուկյանը մտավախություն ունի, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը արգելելու է ընտրողների մասնակցությունը ԲՀԿ հանդիպումներին: Ծառուկյանը հույսը դրել է հարեւան մարզի վրա: Նշենք, որ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ԲՀԿ անդամ է, […]

Քաղաքացիներին հուզող հարցերը արձանագրել է ‘ընտրությունների փոստատարը’

 ‘’Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն’’ հասարակական կազմակերպությունն իր գործընկեր կազմակերպությունների` Ժուռնալիստների ‘’Ասպարեզ’’ ակումբի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ իրականացնում է ‘’Ընտրությունների փոստատար’’ ծրագիրը, որով փորձ է արվում Հայաստանի շարքային ընտրողներին մասնակից դարձնել երկրի քաղաքական օրակարգի ձեւավորմանը եւ բարձրացնել կուսակցությունների ու դաշինքների պատասխանատվությունը ընտրողների նկատմամբ: Ծրագրի հովանավորներն են Երեւանում Բրիտանական դեսպանատունը, Բաց հասարակության հիմնադրամներ […]

Ուժգին պայթյուն ու հրդեհ մայրաքաղաքում. այրված մարդիկ

Այսօր ուժգին պայթյուն է եղել մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան Բ-1 թաղամասում: Դրան հաջորդել է խոշոր հրդեհը թիվ 134 շենքի հարևանությամբ գտնվող ավտոնտակներում: Պայթյունից ավտոտնակի դարպասը մի կողմ է թռչել՝ վնասելով մի քանի քաղաքացիների: Կան նաև այրվածքներ ստացածներ: Ըստ ականատեսների, ավտոտնակը ծառայել է  իբրև ներկանյութերի և քիմիական լուծույթների պահեստ, և հրդեհի ուժգնությունը պայմանավորված էր նաև դրանով: Անմիջապես դեպքի […]

ԿԳ նախարարն ընտրեց քաղաքակիրթ ճանապարհը

“Իմ կողմից ավելացնեմ, որ ընդհանրապես վերջին ամիսներին Սուրեն  Զոլյանը աչքի էր ընկնում իր տարօրինակ պահվածքով: Ցավում եմ, որ իր անհամաձայնությունը հայտնելու արտահայտչամիջոցների մեջ նա անցել է բարեկրթության բոլոր սահմանները”,-այսպիսի գրառում է կատարել “Ֆեյսբուքի” իր  պատին կրթության եւ գիտության նախարարը` պատասխանելով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորին: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն […]

Առանց ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի

Ազգային ժողովի նախագահին կից ‘Ընտրական օրենսգրքի’ կիրարկման  եւ ընտրական գործընթացների մոնիթորինգային աշխատանքային խմբի երկրորդ նիստում ապրիլի 10-ին քննարկվեցին կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ նախանշվեցին առաջիկա անելիքները: Դեռ նախորդ նիստում առաջարկ էր եղել, որ յուրաքանչյուր կուսակցություն ու կազմակերպություն քննարկի եւ այս հանդիպմանը ներկայացնի իր պատկերացումներն ու առաջարկները խմբի գործունեության, մասնավորապես մոնիթորինգի ընթացքում կիրառվելիք մեխանիզմների մասին: ԱԺ նախագահ […]

Ըստ ոստիկանության` Աշտարակում ՀԱԿ հավաքը անօրինական է

Այսօր ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հավաքը անօրինական է եւ դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Այնուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել  աջակցել հավաքի անցկացմանը: Աջակցությունը տեւելու  է այնքան ժամանակ, քանի դեռ հավաքն ունի […]

Եթե Արամ Մանուկյանի բոլոր հավաստիացումներն են այսպիսին. /վիդեո/

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Այսօր իրեն եւ իր քաղաքական ուժին բնորոշ ոչ կոռեկտ եւ էթիկայի սահմաններից դուրս հերթական հայտարարությամբ է հանդես եկել ՀՀՇ վարչության նախագահ Ա. Մանուկյանը` ներկայացնելով իր իրական դեմքը` նշելով, որ ես սուտ եմ խոսում, երբ ասել եմ, որ ՀՀՇ վարչության նախագահ Ա. Մանուկյանը հեռուստատեսություններից […]

Ծառուկյանը մնաց մենակ, իսկ Բալասանյա՞նը

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Հայաստանի 41 մեծամասնական ընտրատարածքներից միայն երկուսում էին առաջադրվել 2-ական թեկնածու. թիվ 28-ում եւ թիվ 35-ում: Մնացած բոլոր ընտրատարածքներում 3-ից 6-ական թեկնածուներ են: Աբովյան քաղաքն ու տարածաշրջանի 8 գյուղերն ընդգրկող թիվ 28 ընտրատարածքում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ ուժերն էր փորձելու “Երեւանջուր” ՓԲԸ թիվ 10 տեղամասի պետ, 38-ամյա անկուսակցական […]

13-ամյա երեխայի կրակոցը մեծ սկանդալի առիթ է դարձել

Ֆելիպե Խուան Ֆրոյլան Մարիչալարը` Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի թոռը, շփոթմամբ կրակել  է իր ոտքի վրա` հրաձգության դասընթացի ժամանակ: 13-ամյա արքայազնը կրակել է փոքր տրամաչափի  հրացանից, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Միաժամանակ Իսպանիայում սկանդալ է ծագել` կապված այս միջադեպի հետ: Ըստ Իսպանիայի օրենքի` մինչեւ 14 տարեկան երեխաներին արգելված է նույնիսկ ձեռքում զենք պահել, առավել եւս` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի