02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ահազանգ. Ադրբեջանցիները ինտերնետով ակտիվ շփումների մեջ են մտել հայ դեռահասների հետ. Yerevan.Today

Մինչ մեր ԱԱԾ-ն զբաղված է ֆեյսբուքում Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին բռնելով ու քրգործեր կարելով, իսկ կրթության նախարարը ադրբեջաներենը հանրակրթական դպրոցներ ներմուծելու ջանքերով է կլանված, թշնամի պետության երիտասարդները սոցցանցով գրոհ են սկսել մեր դեռահասների դեմ, այդ թվում՝ դպրոցահասակ աղջիկներ ու պատանիներ որսալով : Yerevan.Today-ին է դիմել ադրբեջանական հատուկ ծառայողների կողմից հոգեբանական տեռորի «զոհ դարձած» դպրոցահասակ մի երեխայի […]

«Այ կապիտուլյանտ, բա «թափ տուր» մատդ ու «ուրիշ բանդ» թշնամու վրա… Թե՞ արտաքին հարաբերություններում ուրիշն է «թափ տալիս»…»»» Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում ադրբեջանցիները սադրանքներ են իրականացնում։ Գազի մատակարարումը խափանվել է։ Խաղաղ բնակիչների վրա կրակոցներն՝ ավելացել։ Իսկ Նիկոլն ասում է՝ այս պահին գնահատականներ չտանք։ Այ կապիտուլյանտ, 4 տարի է՝ քո քաղաքական ընդդիմախոսներին գնահատական տալու համար կանգ չառար, հիմա հենց հերթը հասավ Ադրբեջանի ու «կառուցողական» գործընկերոջդ սադրանքներին գնահատական տալուն՝ վախենո՞ւմ ես […]

Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին գնահատական տալուց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին. վերջինս հայտարարեց, թե իրավիճակը լարված է, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Նա նշեց, թե այս պահին հավելյալ որևէ գնահատական տալուց զերծ կմնա, քանզի Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ «Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ […]

Թող վայելեն միմյանց հետ շփումը. Ռուսաստանը լքում է Եվրոպայի խորհուրդը

Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել կոլեկտիվ Արևմուտքի կողմից իրականացվող այս խարխլող գործողություններին: Ռուսաստանը չի մասնակցի նատօականների և նրանց հնազանդորեն հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունն արևմտյան գերազանցության մասին կախարդանքների համար հարթակի վերածմանը: Թող վայելեն միմյանց հետ շփումը՝ առանց Ռուսաստանի», – նշել են նախարարությունից։  

Արցախում քաղաքացիական մեկ անձ է վիրավորվել. Ադրբեջանը Խրամորթի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ու Գլխավոր դատախազի հետ։ «Երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով […]

Ադրբեջանի չզսպվող ախորժակը. «Ժողովուրդ»

Գաղտնիք չէ, որ դեռ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը լցված էր բանակը հարստացնելու եւ սպառազինությունների ձեռքբերման գործին։ Եւ պարզվում է՝ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա ավերիչ պատերազմից հետո էլ Ադրբեջանի գերնպատակը շարունակում է զինված ուժերի միջոցների ավելացումը մնալ: Ադրբեջանում հրապարակել են 2021 թվականի ընթացքում պաշտպանության եւ ազգային անվտանգության համար ծախսված գումարը: «Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանական բաց […]

Հակառակորդը 15 անգամ ականանետ է կիրառել Արցախի արևելյան ուղղությամբ. ՊԲ

Մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ «Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից […]

Այս իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը Հայաստանի և Արցախի շահերի թաղումն է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Քանի Արցախի կարգավիճակի հարցը հստակեցված չէ, բանակցությունների հիմքում ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգայնորեն ճանաչման հարցը դրված չէ, ապա ամենատարբեր հանգամանքներով, գործոններով պայմանավորված Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքագիծ դրսևորել։ ՀՀ իշխանության համար Արցախը շարունակում է մնալ զուտ որպես սակարկման առարկա, որի հետ կապված «պարտավորություններից» այս իշխանությունն արդեն ձերբազատվել […]

Հայաստանի ահագնացող խնդիրներից է պետության կուսակցականացումը․ Արման Թաթոյան

ՀՀ  մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել իր էջում, որտեղ անդրադարձել է Հայաստանի ահագնացող խնդիրներից՝ պետության կուսակցականացումը: Թաթոյանը գրում է․«Ամեն ինչ կենտրոնացած է Կառավարության, բայց փաստացի մեկ` կառավարող կուսակցության ձեռքում: Տապալված է ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ` այդ կառավարմանը հակակշիռների համակարգը: Պետական ինստիտուտները փաստացի ծառայեցվում են այդ մեկ կուսակցության շահերին և հակառակը` կուսակցության ազդեցությունը […]

Ձեր ինադու չեմ նշանակելու․ «Հրապարակ»

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ծանր է տարել մեր թերթում օրեր առաջ իր վերաբերյալ հրապարակումը եւ որոշել է ցույց տալ, որ մարզում իրականում հենց ինքն է մարզպետը, այլ ոչ թե, ինչպես մենք էինք գրել, Ապարանի տարածաշրջանում համայնքապետ Կարեն Եղիազարյանը՝ Գնթունիկի Կարենը, Աշտարակում՝ Թովմաս Շահվերդյանը, իսկ Թալինում՝ Տավրոս Սափեյանը։ Մենք գրել էինք, որ մարզպետը, հարկադրված, հաշվի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի