16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկրաշարժ Կապանում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջի, նոյեմբերի 7-ի առավոտյան, տեղական ժամանակով 10.26-ին գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում եւ Կապանում 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում եւ Արարատում 2-3 բալ ուժգնությումբ: Երկրաշարժի հիպոկենտրոնը […]

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ում

Նյու Յորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Օրակարգի “Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում” կետով այսօր ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռեւս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ: […]

Տեր-Պետրոսյանը հաղթող չի, ԲՀԿ-ն էլ առանձին պիտի գնա

“Չնայած ես կանխատեսել էի “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” ամուսնուլուծությունը, սակայն ցավում եմ դրա համար: ՀԱԿ-ից ազատված թեւը բավականին մեծ ռեսուրս ուներ: ՀԱԿ-ի` քիչ ձայն հավաքելը, ես նաեւ կապում եմ այդ մարդկանց դուրս գալու հետ: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չգիտի, թե ինքն ինչ կարող է անել վաղը: Սա բնականաբար կազդի Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի […]

ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի նոր մանկապարտեզը շուտով շահագործման կհանձնվի /ֆոտո/

Ընթացքում է ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի մանկապարտեզի կառուցումը: Ֆինանսավորումը` Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության կողմից: Նոր մանկապարտեզը, որ նախատեսված է 50 երեխայի համար, շահագործման կհանձնվի 2013-ի կեսերին եւ ամբողջությամբ կահավորված: Ընթացքում են տանիքի կառուցման աշխատանքները: Գյուղի գործող մանկապարտեզը, որն ունի 50 տարվա վաղեմություն, վաղուց հայտնվել էր վթարային վիճակում: Խնդիրը հրատապ լուծում էր պահանջում: Սա ֆրանսահայ համայնքի […]

Կաթողիկոսը ցավակցել է

Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգեւորականությանը եւ բարեպաշտ ժողովրդին Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքի մահվան կապակցությամբ: Հայրապետական ցավակցագրում ասվում է. “Երջանկահիշատակ Մաքսիմ Պատրիարքը մեծ նվիրումով եւ նախանձախնդրությամբ է հովվել Բուլղարիայի ուղղափառ քրիստոնյաներին: Նրա ջանքերի շնորհիվ Ուղղափառ Եկեղեցին նշանակալի առաջընթաց […]

Ուրեմն, Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու իրավունք ընդհանրապես չունի. Արմեն Մարտիրոսյան /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավունք չունի առաջադրվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը`մեկնաբանելով ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե միասնական թեկնածուի հավակնություններից առաջ “Ժառանգությունը” թող իր իր խմբակցության խնդիրները լուծի: Նրա խոսքով, եթե Լեւոն Զուրաբյանի ասածները ՀԱԿ- ի վերաբերյալ կիրառենք եւ հիշենք, որ երկու […]

Սննդային թունավորում Արարատում

ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ նոյեմբերի 6-ին, ժամը 16-17-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց է տեղափոխվել 7 երեխա։ Բժիշկները հորդորել են հիվանդանոց բերել նույն մանկապարտեզի բոլոր այն երեխաներին, ում մոտ թեկուզ շատ թեթեւ ախտանշաններ կան։ Արդյունքում, ժամը 17-18-ին հիվանդանոց է տեղափոխվել եւս 6 երեխա։ 3-4 տարեկան […]

“Ժառանգության” թեկնածուն դուրս է երեք նախագահների եռանկյունուց. Արմեն Մարտիրոսյան

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու  մասին հայտարարությունը այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ժառանգության”  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պայմանավորեց նրանով, որ “Ժառանգությունը” որեւէ կերպ կապված չէ ոչ ներքին, ոչ արտաքին խաղացողների հետ: Նրա խոսքով, “Ժառանգությունը” ներկայացրել է մի բանաձեւ, որը ՀՀ խնդրի լուծումը երեք նախագահների եռանկյունուց դուրս է ենթադրում: “Ժառանգության” թեկնածուն, Արմեն Մարտիրոսյանի խոսքով,  դուրս […]

Ապահարզանի մասին չենք խոսի, որովհետեւ ամուսնություն էլ չէր եղել. Արմեն Մարտիրոսյան

“Ապահարզանի մասին չենք խոսի, որովհետեւ ամուսնություն էլ չէր եղել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ‘Ժառանգություն”-Ազատ դեմոկրատներ քաղաքական ապահազանին, ասաց “Ժառանգության” փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանը կրկնեց, որ “Ժառանգությունը” ազատ դեմոկրատների հետ որեւէ խնդիր չունի եւ խնդիրը մեկ անձի` Խաչատուր Քոքոբելյանի հետ է: “Ինչ վերաբերվում է ստեղծված իրավիճակին, մեզ համար այդ հարցը փակված է, հնարավոր […]

Նախաճաշ` ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների առթիվ

Նոյեմբերի 7-ին վաղ առավոտյան ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին մասնակցում էին ուսանողներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, դասախոսներից, պետական պաշտոնյաներից եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բաղկացած բազմազան մի խումբ: Մասնակիցները հետեւում էին ԱՄՆ ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը եւ լուսանկարվում նախագահության թեկնածուներ նախագահ Օբամայի ու նահանգապետ Ռոմնիի իրական չափերի պատկերների կողքին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի