24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ր ոլորտն է Օձի տարում ՏՄՊՊՀ-ի ուշադրությունը գրավելու

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Henaran.am-ի ամանորյա շարքի հաջորդ զրուցակիցն է: Հանձնաժողովի աշխատանքում 2012-ին տեղ գտած թերացումների մասին Արտակ Շաբոյանն ասում է.’’Մենք բազմաթիվ վարույթներ ունենք, որ ուզում էինք մինչեւ տարեվերջ ավարտել, բայց պարզապես չհասցրեցինք, որովհետեւ ռեսուրսները սահմանափակ են, իսկ աշխատանքները` շատ’’:

Արտակ Շաբոյանի խոսքով,  աշխատանքներն ավարտին չհաջողվեց հասցնել սոցիալական ոլորտում, իսկ ավելի կոնկրետ ՏՄՊՊՀ նախագահը կասի արդեն 2013-ի սկզբին: Հենց այս ոլորտն է լինելու օձի տարում ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում:

Ինչ վերաբերվում է հաջողություններին,Արտակ Շաբոյանի խոսքով, ամենամեծ ձեռբերումը հանձնաժողովի համար հանրության կողմից ճանաչված լինելլն է.’’Այսօր մեր  հանրապետությունում քաղաքացիների մեծ մասնում բոլոր տնտեսվարողղները ճանաչում են մեր հանձնաժողովը: Ճիշտ է այն արդեն տասը տարուց ավել է աշխատում, բայց շատերն անգամ չեն իմացել այդ մասին, իսկ այժմ ճանաչում են եւ նաեւ ակնկալիքներն են շատ հանձնաժողովից’’:

Արտակ Շաբոյանը այս հանգամանքը պայմանավորում է նախ եւ առաջ նրանով, մրցակցության խնդիրները բոլորին են հետաքրքրում` եւ տնտեսվարողին եւ սպառողին: Իսկ պոտենցիալ անբարեխիղճ տնտեսվարողներին, ՏՄՊՊՀ նախագահը հորդորում եւ զգուշացնում է` շարունակելու ենք նույն ոգով եւ խաղի կաոնները չենք փոխելո.’’Մենք հետ չենք գնալու եւ շարունակելու ենք նույն ձեւով աշխատել սա մեր որդեգրած քաղաքականությունն է եւ իրենք պետք է ավելի զգույշ լինեն’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ