21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

15000-րդ այցելուն Արցախում

Այսօր ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր ստացավ այս տարվա տասնհինգհազարերորդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելս նահանգի քաղաքացի, 24-ամյա Նգուեն Դավիթ Հանգն է: Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը Նգուեն Դավիթ Հանգին հանձնեց 2012 թվականին Արցախ այցելած թվով 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիրը և հուշանվերներ:  ԼՂՀ  ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2011 թվականի […]

Խորհրդարանում քննարկել են ՃՈ անվտանգության հիմնախնդիրները

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձագետներ: Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի նշանակությունը քաղաքացու կյանքի, առողջության, իրավունքների […]

Մատաղիսի գործով դատավճիռը`դեկտեմբերի 18-ին

2012 թ. դեկտեմբերի 14-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի հայտնի գործի դատաքննությունը: Ինչպես նախորդ դատական նիստին, այս անգամ ևս մինչև նիստի սկսվելը ամբաստանյալների հարազատները, սպանված Հովսեփ Մկրտումյանի մայրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները դատարանի շենքի առջև բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով արդարություն: Ակցիային մասնակցում էր նաև ամբաստանյալների նախկին փաստաբան, ԱԺ […]

Հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի հատվածում անցկացվել է հերթական դիտարկումը: Դիտարկումից առաջ Իջևանի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել են հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:   Հայ-ադրբեջանական սահմանգծի Տավուշի մարզի Կայանավան և […]

Նախարարը մարզպետին մեդալ է հանձնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր մասնակցել է Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին: Նիստի ժամանակ նախարարը անդրադարձել է անցնող տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերված արդյունքներին, նշել, որ տարին հաջողված ու արդյունավետ էր նաև Արմավիրի մարզի տնտեսությունների համար, որոնք բոլոր առումներով գերազանցել են նախորդ տարվա բնագծերը: Կարևորելով իշխանությունների կողմից ոլորտին հատկացվող ուշադրությունն ու իրականացվող աջակցման […]

Տեր-Պետրոսյանը լքում է Հայաստանը, ծեծկռտուք ՀԱԿ-ում

Քաղաքական դաշտի զավեշտալի զարգացումները սոցկայքերում արդեն հումորի են վերածվում: Այսպես, “Ֆեյսբուքի” օգտատեր Մանվել Կոստանդյանը գրել է, որ “ըստ տեղեկությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանը լքում է Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Լուրն իմանալուն պես  ըստ ականատեսների` ծեծկռուք է տեղի ունեցել Լևոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի մեջ…. Առայժմ մանրամասները հայտնի չեն”:  Մենք հումորով վերաբերվեցինք այս գրառմանը, բայց […]

Ի գիտություն Չիչեքի . Շարմազանովի պատասխանը

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, երեկ ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված համաժողովում, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա մասնավորապես ասել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Թուրք պաշտոնյայի հայտարարությանն արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. “Անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղա-ադրբեջանական […]

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին տարիներին նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը եւ գոհունակություն հայտնեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին  Միացյալ Նահանգների աջակցության համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել […]

ՄԻՊ-ն ակնկալում է, որ ԱԺ-ն հետամուտ կլինի

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անկախ պատգամավորներին ներկայացրել է հարկային ոլորտի 16 օրենքների նախագծերի վերաբերյալ իր առաջարկությունների փաթեթը։ Առաջարկությունների փաթեթը ներառում է օրենքի նախագծերի բարեփոխման մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ օրենքի նախագծում հստակեցնել, որ հարկային մարմինը գույքի վրա կարող է արգելանք դնել միայն դատարանի որոշմամբ, իսկ անհետաձգելի դեպքերում կարող է […]

Մրցանակաբաշխություն` նվիրված հայ գրատպության 500-ամյակին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանն այսօր տեղի է ունեցել հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր, կրթության ոլորտի աշխատակիցներ: Ազդարարելով հանդիսության սկիզբը` Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի