Ռեինկարնացիան “ցավդ տանեմ” չի ասի. քարոզարշավ կլինի, թե ինչ …
”Ռենկարնացիա”-ն չի մասնակցելու հունվարի 21-ին մեկնարկող նախագահական ընտրությունների քարոզարշավին: Այսօր խմբի ”Աղ ու հաց” ձայնասկավառակի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը: Նա նշեց, որ իրենք չեզոք են եւ որ քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում:
”Մեզ համար կարևոր չի քարոզարշավ կլինի, ինչ-որ ծնունդ, թե ինչ, այս խմբի ասելիքը նեյտրալ է բոլորից, մենք եսիմ ինչականներ չենք, հակա, դեմ, կողմ… մենք ասում ենք այն, ինչ հուզում է մեզ”,-ասաց Ռոլանդը ու խնդրեց իրենց երգերն էլ որևէ մեկի հետ չկապել: Նա նույնիսկ հեգնանքով նշեց, որ քարոզարշավներին մասնակցող երգիչներից ոմանք էլ դրա ավարտից հետո թեկնածուներին ”ցավդ տանեմ” են ասում:
Բացի այդ, նման առաջարկ իրենց խմբին չի եղել, ավելին նրանք քարոզարշավի օրերին Հայաստանում չեն լինելու: