08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Տանգոն” չի փոշմանել. ԱԳՆ շենքի աճուրդը` մարտին

ԱԳՆ շենքի աճուրդը տեղի կունենա մոտ մեկ ու երկու ամսից` մարտի սկզբներին: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Արման Սահակյանը տեղեկացրել է, որ շենքի հավանական գնորդը  արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող ‘’Տանգո’’ ընկերությունն է, որը չի հրաժարվել գործարքից, բայց եթե այլ ընկերություն աճուրդի արդյունքում ավելի բարձր գին վճարի, շենքը նրան կվաճառվի:

Հիշեցնենք, որ կառավարական թիվ 2 մասնաշենքի վաճառքի/51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով /  մասին կառավարությունը համապատասխան որոշում էր ընդունել, ինչը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց: Արդյունքում կառավարությունը նոր որոշում կայացրեց` շենքը աճուրդի դնել:

Ամփոփելով նախորդ տարին, Արման Սահակյանն ասաց, որ հիմնական աշախտանքները կատարվել են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ