26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Freedom House -ը ԼՂՀ-ն ճանաչել է որպես “մասամբ ազատ” երկիր

Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը` “ոչ ազատ” երկրից դառնալով “մասամբազատ”: Այս փոփոխությունները, համաձայն կազմակերպության զեկույցի, հիմնականում պայմանավորված են 2012թ. հուլիսին ԼՂՀ-ում մրցունակ պայմաններում անցկացված հինգերորդ նախագահական ընտրություններով:

 

 Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում է երկու չափանիշներով` քաղաքական ազատություններ և քաղաքացիական ազատություններ: Այս ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից (առավելագույն) 7 (նվազագույն) միավորների սանդղակով: Երկու ցուցանիշներով էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արժանացել է “5” միավորի:

 

 Նախկինում Freedom House-ը ԼՂՀ-ն նույնպես ընդգրկել է իր զեկույցներում` այն հիմնականում ճանաչվելով  որպես “մասամբ ազատ” երկիր:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ