24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քոչարյանի որսը ձախողվեց. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի Նախագահական ընտրություններին մասնակցելուց ձեռնպահ մնացած հանրապետության ամենաորսորդ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ապրել երիտասարդ կենսաթոշակառուի առողջ կյանքով: Տեղեկություններ են շրջանառվում, թե վերջին շրջանում երկրորդ նախագահն ուղղաթիռով ուղևորվել է ծննդավայր` Լեռնային Ղարաբաղ, կոնկրետ Հորադիզ` որսի, սական, որքան էլ զարմանալի է, նրա ուղղաթիռը ետ են ուղարկել` հիմնավորելով, թե այդ տարածքում որսը խստիվ արգելվում է: Թե Քոչարյանին […]

“Արզնի”-ն չի պայթել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` “Արզնի” հանքային ջրերի գործարանը մի քանի օր է՝ չի աշխատում: Իսկ երեկ անհայտ անձանց կողմից կամ անհայտ հանգամանքներում պայթեցվել է “Արզնու” եւ “Պապա Կառլո” լիմոնադի գործարանի կաթսայատունը: “Արզնի” հանքային ջրերի գործարանի տնօրեն Ռուբեն Փենեսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. “Կաթսայատունը չի պայթել, այլ ցրտի պատճառով որոշ խողովակներ սառած են եղել, եւ հիմա ընթացիկ վերանորոգման […]

Եկեղեցու մոտ 15-ամյա տղան սեռական բռնության է ենթարկել 8-ամյա տղային

Կոտայքի մարզի 15-ամյա բնակիչը մեղադրվում է 8-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու մեջ”: Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` եկեղեցու հարեւանությամբ գտնվող տարածքում։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ 1997 թ. ծնված Կարենը (անունը փոխված է՝ հաշվի առնելով, որ հանցագործությունը կատարելու պահին մեղադրյալը նույնպես եղել է անչափահաս) 2012 թ. հունիսի […]

Ինչու են վրաց իշխանությունները բացառում Չախալյանին. վրացի քաղաքագետ

“Վրաստանի նոր իշխանությունները “Համաներման մասին” օրենքի շրջանակներում կիրառում են երկակի ստանդարտներ”-այս մասին  Hanaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն`  մենկաբանելով հուվարի 13-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունած “Համաներման մասին” օրենքը, որը ազատություն է շնորհել շուրջ 200 “քաղբանտարկյալի”:   “Ի՞նչ ասել է քաղբանտարկյալ: Այս հասկացության տակ քաղաքական նկատառումներով կարելի է ամենքին էլ մտցնել: Օրինակ` […]

Ամուսնություն կալանավայրում. ՀՀ պատմության մեջ երկրորդը

Մայր Աթոռի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը հունվարի 16-ին պսակադրություն է կատարելու “Նուբարաշեն” ՔԿՀ-ում: Սա արդեն երկրորդ պսակադրությունն է անկախ Հայաստանի պատմության մեջ, որ օրհնվելու է կալանավայրում:  Henaran.am-ի հետ զրույցում Հայր Ռուբենը նշեց, որ կալանավայրում կատարվող պսակադրության արարողությունները տարբերվում են սովորականներից նախ և առաջ նրանով, որ արարողության մասնակիցների թիվը բավական քիչ […]

Հույն գործընկերները ՊՆ-ում էին

Հունվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստանում է այցելել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության դիրեկտորատի ղեկավար, բրիգադի գեներալ Եվանգելոս Կոնստասի գլխավորած պատվիրակությունը:             Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի եւ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի հետ, որոնց ընթացքում ամփովել են 2012թ. երկկողմ համագործակցության արդյունքները եւ պայմանավորվածություն է […]

Արման Մելիքյանը խոստանում է

 “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որպես նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը եւ իշխանական ճամբարի կողմից` նրան Սերժ Սարգսյանին պարտված մրցակցի դերում տեսնելու անսքող ցանկությունը, տարատեսակ վերլուծաբանների ու սոցիոլոգների կողմից իրադարձությունների այսօրինակ զարգացման անխուսափելիությունը “կանխատեսող” եւ “հիմնավորող” ելույթները կեղծիքից ու անօրինությունից ազատվելու մեր ցանկությունը մարող,մեր կամքն ու գործունակությունը կաշկանդող բացահայտ մարտահրավերներ են:  Ազգի ջոջերի քաղաքական անէացմանը հետեւած […]

Չեզոքացնել Լեւոնին

“Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցության քաղխորհրդի որոշմամբ կուսակիցներին ազատ ընտրելու հնարավորություն է տրվել, իհարկե, ընդդիմադիր թեկնածուներից: “Իհարկե, խոսեցինք, որ նախընտրելի է Հրանտ Բագրատյանը, քանի որ ՀԱԿ-ում աշխատել ենք նրա հետ, ծանոթ ենք նրա հայացքներին, ծրագրերին: Բայց պարտադիր որոշում չի ընդունվել”,-ասաց Մակեյանը: Նրա ղեկավարած կուսակցությունը ՀԱԿ-ից դուրս գալու ցանկություն […]

Ռոնալդուի գեղեցկուհի երկրպագուհին /ֆոտո/

36-ամյա իսպանացի դերասանուհի Էլզա Պատակին արքայական ակումբի հերթական գեղեցկուհի երկրպագուհիներից է: Վերջինս նույնիսկ գուշակել էր, որ մադրիդյան ”Ռեալը” պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հաջողություններ է ունենալու: Դերասանուհին արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հետ մասնակցել է ժամացույցներ արտադրող Time Force կազմակերպության գովազդային ֆոտոսեսիային:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի