14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայրիկյանը պաշտոն կստանա ԱԺ-ում, էպոսագետն էլ երդում կտա

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը կարծում է, որ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել են` իշխանություն հետ պայմանավորվածություն ունենալով: 

”Ժամանակի ընթացքում կհամոզվենք, որ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ևս առաջադրվել են իշխանության համաձայնությամբ”,-այսօր ասուլիսին հայտարարեց Սեդրակյանը: Նրա խոսքով` Հայրիկյանը  նախագահական ընտրություններից հետո պաշտոն է ունենալու:  

 ”Չեմ բացառում, որ ընտրություններից հետո Հայրիկյանը պաշտոն կունենա Ազգային ժողովում”,-նշեց թեկնածուն:

Նախագահի թեկնածուն հնարավորության դեպքում կդիմեր ՍԴ` ընտրությունները հետաձգելու համար: Սակայն ինքն այդ հնարավորությունը չունի: Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախկինի նման վստահ է իր հաղթանակի մեջ: Ի պատասխան էպոսագետն ասաց, որ ինքը հստակ գիտի, որ հաղթելու է, և “ընտրություններից հետո էլ իր երդման արարողությանն է մասնակցելու”: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ