26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆլորայի շնորհիվ ենք սիրել ժողովրդական երգը … /ֆոտո/

 

 

 

 ՀՀ  ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի  Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրը` փետրվարի 5-ին, “Նարեկացի” արվեստի միությունում տեղի ունեցավ հուշ-երեկո, որը կազմակերպել էին նրա երգարվեստի  երկրպագուները:

 

Ես այն երջանիկներից եմ, որ  հնարավորություն եմ  ունեցել մեծարելու  Ֆլորա Մարտիրոսյանին  նրա կենդանության օրոք, – ասում է երեկոյի կազմակերպիչ, Ֆլորա Մարտիրոսյանի  պաշտոնական կայքի հիմնադիր` Արտակ Աղաջանյանը , – ես  Ֆլորա Մարտիրոսյանի շնորհիվ եմ սիրել ժողովրդական երգը:

 

 Արտակ Աղաջանյանը  մենակ չէ, Ֆլորա Մարտիրոսյանի երկրպագուները, պարզվում է, բազմաթիվ են` հատկապես երիտասարդների շրջանում: Երգչուհու տարեդարձը նշելու , ևս մեկ անգամ հիշելու, մեծարելու  առիթը  նրանք չեն կորցնում.

 

Մենք հավաքվել ենք  ունկնդրելու նրա երգերը  և մեր կողքին  զգալու նրա կենդանի ներկայությունը, – ասում է Արտակը:

 

Երեկոյին  ցուցադրվեցին  բացառիկ կադրեր երգչուհու  համերգներից, հնչեցին նրա լավագույն երգերը, իրենց հուշերով հանդես եկան երգչուհու ընկերներն ու կոլեգաները, երկրպագուները:

 

Ֆլորա Մարտիրոսյանի  56- ամյա տարեդարձին նվիրված երեկոյին  ներկա էին նաև հայ շոու- բիզնեսի ներկայացուցիչները` Քրիստինե Պեպելյանը, Ալլա Լևոնյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանը, որոնք  մեծ սիրով , ջերմությամբ ու հուզմունքով  էին  հիշում իրենց ավագ ընկերջը:

 

Հավատացեք, ես մինչև հիմա չեմ հավատում, որ նա չկա և մեր կողքին չէ: Ինձ թվում է` նա Միացյալ Նահանգներում է ու շուտով վերադառնալու է: Նա այն քչերից էր, որ երգի միջոցով մեզ հետ  խոսում էր: Ես շատ հպարտ եմ ու երջանիկ, որ առիթ եմ ունեցել նրա կողքին լինել , նրա հետ զրուցել, նրանից շատ բան սովորել,- ասում է Ալլա Լևոնյանը:

 

 Համընդհանուր հուզմունքը ցրելու համար Ավետ Բարսեղյանը հիշեց  Ֆլորա Մարտիրոսյանի համեղ ուտեստները. Խոհանոցում էլ նա նույնքան համով  մարդ էր, որքան բեմում, – ասաց նա, – ինձ համար շատ դժվար էր մտնել ֆիլհարմոնիայի դահլիճ  ոչ թե համերգ վարելու, այլ Ֆլորային հրաժեշտ տալու համար:

 

Չնայած տարիքային տարբերությանը, նա իսկական  լավ ընկեր էր… երիտասարդների հետ` երիտասարդ էր, ես նույնպես շատ բան եմ սովորել իրենից, – ասաց Անդրեն:

 

Քրիստինե Պեպելյանը հիշեց, թե ինչպես է առաջարկել  Ֆլորա Մարտիրոսյանին երգել միասին, քանի որ դա իր մեծ երազանքն է եղել դուետով հանդես գալ երգչուհու հետ:

 

“Ես բախտավոր էի,  ու տարիներ հետո նույնպես բախտավոր եմ լինելու, որ երգել եմ Ֆլորա Մարտիրոսյանի հետ”:

 

 

 

” Նարեկացի”  արվեստի միություն

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ