22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տարածաշրջանային լարվածությանը խթանում են մի քանի գործոններ. Ա. Պապյան

“Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, Կանադայում ՀՀ նախկին եւ լիազոր դեսպան Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակվում է լարված մնալ, ինչին խթանում են մի քանի գործոններ: Առաջին հերթին, ըստ Արա Պապյանի, Թուրքիայում տիրող հակահայկական տրամադրություններն են, որոնք ինչպես նշեց բանախոը, կապված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: “Թուրքիայում կարծում են, […]

Արյունը ջուր չի դառնում … սպարապետի ընտանիքը` Սերժ Սարգսյանին / լրացված, օրվա կադր, ֆոտո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի գյուղը` Դավալուն Հայաստանի նախագահ թեկնածու Սերժ Սարգսյանի հետ է: Նրանք Արարատում, Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ այս ցուցապաստառով դիմավորեցին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, ով այսօր` փետրվարի 4-ին Արարատի մարզից սկսեց իր քարոզարշավ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սատարելու են Սերժ  Սարգսյանին: Նրա համոզմամբ` նախագահը գործ է […]

Անդրիասը գնաց լողանալու` լրագրողի ուղեկցությամբ

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն, ով արդեն 15-րդ օրն է հացադուլ է անում, այսօր 2 ժամով տուն է գնացել: Լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը հայտարարել էր, որ ինքն անձնական հիգիենան կարգի բերելու համար պետք է տուն գնա: Նա նաև լրագրողներից մեկին հրավիրել էր իր հետ տուն: Հիշեցնենք, որ Ղուկասյանը քարոզարշավի առաջին օրվանից հացադուլի է նստել ԳԱԱ դիմաց […]

Զուրաբյանին ու Օսկանյանին գաղտնալսողը դեռ չի գտնվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն ”www.youtube.com” ինտերնետային  կայքում վերբեռնելու  դեպքի առթիվ  հարուցված  քրեական  գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ալ .Սպենդիարյանի  անվան օպերայի և  բալետի թատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա “Ռիչ” սրճարանում  կայացած նրանց հանդիպման ընթացքում: Քրեական գործով որպես վկա հարցաքննվել են պատգամավորներ Լ.Զուրաբյանն ու Վ.Օսկանյանը, ”Ռիչ” սրճարանի տնօրենը, մատուցողներն ու այլ աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել հեռախոսային զանգերին վերաբերող տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալու ուղղությամբ:  Օրենքով սահմանված կարգով հարցումներ են կատարվել “www.youtube.com”  ինտերնետային  կայքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը:  Նշանակվել է դատաձայնագրառման  փորձաքննություն, զննվել են բազմաթիվ վեբ կայքեր  և  կատարվել են այլ քննչական  գործողություններ:  Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ  ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով առայժմ հնարավոր չի եղել բացահայտել հանցագործությունը կատարած անձին:  Նախաքննությունը շարունակվում է: Տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Քոքոբելյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողություն մաղթեց

 ‘’Ազատ դեմոկրատներ’’  կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեկնաբանել է ԱԺ ”Ժառանգություն” խմբակցությունից դուրս գալու իր որոշումը, որի մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ի պատասխան Henaran.am-ի հարցին, Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ որոշումը կայացվել է ի կատարումն հոկտեմբերի 22-ին կայացված իրենց հայտարարության: “’Սա կապ չունի ընտրությունների հետ, ես ուղղակի մեր հայտարարությանը օրինական ուժ տվեցի: Ձեւական բնույթ […]

”Քեզ Հայաստա՞նն է ուղարկել”. Սամվել Կարապետյանը ստիպված ստել է Ադրբեջանում ապրող հային /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 1984 թվականի դրությամբ Ադրբեջանի կազմում գտնվող (մինչև 1918թ. շուրջ 2000 զուտ հայ բնակիչ ունեցող) Զարգարան գյուղում տեղի ունեցած մի հետաքրքիր հանդիպման մասին: Մարդիկ հույս ունեին, որ Հայաստանը վերջապես հիշել էին իրենց: Սամվել Կարապետյանը ստիպված եղավ ստել…

Տարոն Մարգարյանը գերազանցում է

2013 թվականին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն կաճեն: Մասնավորապես, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում կիրականացվի երկուսուկես մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգումից հետո փողոցներում ասֆալտի շերտի քանդումը բացառելու նպատակով՝ հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախքան աշխատանքների մեկնարկը ավարտել հաղորդուղիների հետ […]

Հայրիկյանի երկրորդ առաքելությունը

”Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կարծում է, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատվիրատուն արտաքին ուժերը չեն, և առավել ևս Ռուսաստանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հարությունյանը խորհուրդ տվեց Հայրիկյանին չմեղադրել ռուսական կողմին, և հակառուսական քարոզչություն չանել, քանի որ այս դեպքում պաշտոնական Մոսկվան կարող է հակահարված հասցնել: Նա նշեց, որ ամեն անպատասխանատու […]

Սերժ Սարգսյանը ասաց` թույլ չի տալու /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր` փետրվարի 4-ին քարոզարշավը շարունակեց Արարատի մարզում: Մասիսցիների հետ հանդիպմանը նա անդրադարձավ Պարույր Հայրիկյանի մահափորձին: “Ուրախալի է, որ մեր գործընկերը` Պարույր Հայրիկյանն արդեն ապաքինվում է: Ասեմ, որ դա Հայրիկյանի դեմ չէր ուղղված, այլ մեր պետականության, մեր առաջընթացի դեմ էր: Ոմանք ցանկացել են խաթարել ընտրություննների բնականոն ընթացքը: Այստեղ պետք է գործի […]

Հայրիկյանի միջադեպը չի ազդի Հայաստանի վարկանիշի վրա. քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի հավատում, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը դրսի ուժերի գործն է, միաժամանակ անհավանական համարելով ներսի պատվերը: “Ոչ մեկին, առավել եւս իշխանություններին ձեռնտու չէր սա”,-այսօր “Հենարան” ակումբում ասել է քաղաքագետը: Կատարվածը, փորձագետի գնահատմամբ` չի կարող ազդել Հայաստանի վարկանիշի վրա: Սա որոշակիորեն կարող է ազդել Հայրիկյանի վարկանիշի վրա` դրական առումով:  “Ֆորսմաժորները լուրջ բացասական եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի