23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանն ունի շատ ավելի կարեւոր առաքելություն

Սահմանադրական դատարանում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությանյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գործող նախագահի, փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի շահերը ներկայացնում են անվճար հիմունքներով: Այս մասին այսօր ՍԴ-ում` ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Դիտարկմանը, թե ինչու է ՀՀ արդարադատության նախարարը ներկայացնում Սերժ Սարգսյանի շահերը, […]

ՀՀ եւ Չեխիայի ԱԳՆ-ները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը

Ս.թ. մարտի 11-ին` ՀՀ ԱԳՆ-ում, Հայաստանի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, չեխական կողմից` Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների  տնօրինության ղեկավար տիկին Էլիշկա Ժիգովան: Հայ եւ չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարեւորվեց հայ-չեխական քաղաքական […]

ԱԺ մոնիթորինգ կամ “դուխի” հարց

5-րդ գումարման ԱԺ-ի աշնանային նստաշրջանի մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ զեկույցն այսօր լրագրողներին ներկայացրեց ՛՛ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ՛՛ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: Նա հայտնեց, որ ԱԺ-կառավարության հեղինակած 94 օրինագծերից միայն 5-ն է պատգամավորներին բաժին ընկնում, իսկ 89-ի հեղինակը կառավարությունն է: Սա բացատրվում է նրանով, որ ԱԺ պատգամավորներն առաջին նստարջանում հիմնականում ավելի պասիվ են լինում, քան կառավարությունը: ՕԵԿ-ը […]

Դուք տվեք անունը

Մարտի 11-ից մեկնարկել է Երեւանի ավագանու ցուցակների ԿԸՀ առաջադրումը, որի վերջնաժամկետը մարտի 21-ն է: Մայիսի 5-ին երեւանցիները կընտրեն քաղաքի ավագանուն, կունենանք նոր քաղաքապետ:  Այսօր` մարտի 12-ին “Հենարան” ակումբի հյուրը Երեւանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանն էր` ՀՀԿ-ից: Նաիրա Նահապետյանը աննախադեպ համարեց 4 տարում 3 քաղաքապետի փոփոխությունը: Գործող քաղաքապետը “բավականին երիտասարդ” Տարոն Մարգարյանը, Նահապետյանի համոզմամբ` […]

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում

Նյու Յորքում իր աշխատանքներն է շարունակում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանը, որի մարտի 11-ի նիստին ելույթ  ունեցավ կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Ընթացիկ նստաշրջանի առաջնային թեման է “Կանանց եւ աղջիկների դեմ բոլոր տեսակի բռնությունների վերացումն ու կանխարգելումը”: Գնահատելով հանձնաժողովի դերը որպես գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման հարցերի քննարկման հեղինակավոր համաշխարհային հարթակ` դեսպան […]

“Ժառանգությունը” գաղտնի է պահում

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում մասնավորապես ասաց, որ չի ցանկանում “բացել” սկսված պայքարի մարտավարությունը, բայց մինչեւ ապրիլի 9-ը ինչ-որ բան փոխվելու է: Այս պահին պատգամավորի խոսքով` պետք է հույսը դնել ՍԴ-ի վրա, չնայած ինքը երեկ մասնակցեց նիստին եւ հիասթափվեց: “Սահմանադրական դատարանը պնդում է, որ բերենք փաստեր, ասենք` ընտրակաշառքի: […]

Սերժ Սարգսյանը կատարել է իր պարտականությունը. Դավիթ Հարությունյան

“Սերժ Սարգսյանը մի կողմից նախագահի թեկնածու էր, մյուս կողմից` հանրապետության նախագահ, որը պարտավոր է ապահովել պետության բնականոն գործունեությունը: Ես դա հասկանում եմ, որ նա կատարել է իր վրա դրված պարտականությունը”: Այսօր Սահմանադրական դատարանում, անդրադառնալով նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի այն պնդումներին, թե ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին ուղղված իր նամակում նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ […]

Րաֆֆին Գագիկ Հարությունյանին ավելի՞ մեծ խոստումներ է տվել

 Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ անիմաստ է խոսել ՍԴ-ում քննվող ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի մասին, քանի որ արդար որոշման հույս չկա:  ՛՛Շատ լավ է արել, որ դիմել է ՍԴ: Գուցե նա Գագիկ Հարությունյանին մի քիչ ավելի մեծ խոստումներ է տվել, քան Սերժ Սարգսյանը, դրա համար էլ ինչ-որ սպասումներ ունի՛՛,-նկատեց քաղաքագետը: Քննարկման մասնակից ՀՀԿ-ական […]

Ոստիկանապետն ուսումնասիրում է լրագրողի բողոքը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանը 2013թ. մարտի 8-ին դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին`խնդրելով ուշադրություն դարձնել ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչ Արման Նշանյանի սխալ աշխատանքին: Վերջինս լրագրողից բացատրություն է վերցրել Սյունիքի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանի բողոքի հիման վրա, ըստ որի` Արեւհատ Ամիրյանը  “վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, հեղինակությունը […]

Թունավորվել են

Հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարտի 12-ին՝ ժամը 01.10-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ավանի Բաբաջանյան փողոցի 39 շենքի 3 բնակչուհի: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում տանը, ջեռուցման կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված