24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը մոմ է վառել

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածք, ներկա գտնվել կազմակերպված միջոցառմանը: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ մոմ է վառել եկեղեցում, որից հետո եկեղեցու բակում հավաքված երեւանցիների հետ միասին շրջել է տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղանների շուրջ եւ շնորհավորել ներկաների Սուրբ Զատիկը:

Այնուհետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Զատկի տոնի կապակցությամբ տարածքում կազմակերպված միջոցառումը մեկնարկել է Հոգեւոր հովվի տերունական աղոթքով եւ օրհնության կարգով, որից հետո քաղաքապետը ավանցիների հետ միասին, տոնին համահունչ ծիսակարգով, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը:  

Տարոն Մարգարյանն, ավանդույթի համաձայն, այցելել է նաեւ հին Ավանի Սուրբ Ծիրանավոր եկեղեցու հարակից տարածք: Հարկ է նշել, որ չնայած եկեղեցին կիսավեր է, այդուամենայնիվ  եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում:

Հերթական Սուրբ Զատկի տոնը եւս բացառություն չէր: Տոնին համահունչ զարդարված սեղաններից բացի, այստեղ եւս այն ուղեկցվում էր ազգագրական երգ ու պարով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ