16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Էջմիածնում են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը. հացադուլն ավարտվեց

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Սուրբ Զատիկի օրը՝ մարտի 31-ին, ժամը 10-ին  դադարեցրեց 21-օրյա հացադուլը եւ մեկնեց Էջմիածին մասնակցելու Սուրբ Պատարագին:

“Այս հացադուլն ինձ տվեց հայրենիքի եւ հավատի նկատմամբ հարության հրամայականը, ես սա ապրեցի որպես քաղաքացի եւ հուսով եմ, որ մեր համաքաղաքաքցիները եւս կզգան այս հրամայականը: Ուզում եմ, որ ապրիլի 9-ին ունենանք ազգային միասնություն: Ես կգնահատեմ բոլորի քայլերը, այդ թվում պարոն Սարգսյանի, ըստ արժանվույն: Եթե կա այդ քայլը ես կգնահատեմ դա, եթե չլինի, դա էլ կգնահատեմ”,-ասաց նա հավաքվածներին:

“Ազատություն” ռադիոկայանի այն հարցին, թե Սերժ Սարգսյանն էլ է Էջմիածնում, հնարավոր է հանդիպել ասաց, որ գնում է իր աղոթքը անելու:

“Ես գնում եմ իմ աղոթքը ասելու, չեմ նայում՝ ով ուր է, սա մեր ընտանիքի որոշումն է։ Սուրբ Ծննդյան օրը այս տարի մեր ընտանիքը նույնպես այնտեղ էր, այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանը նույնպես, բայց ես գնում եմ որպես հավատացյալ Սուրբ Հարության պատարագին մասնակցելու համար, բայց ոչ երբեք քաղաքական նպատակով”,-ասաց նա:

Լուսանկարը news.am-ի

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ