21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ուսանողները նշված ժամին չներկայացան /վիդեո/

Ըստ նախնական հայտարարության` Մաշտոցի պուրակում այսօր` փետրվարի 27-ին ժամը 15.00-ին բողոքի ակցիա պիտի տեղի ունենար` “Հանուն արդարության” կարգախոսով, որին պիտի մասնակցեին դասադուլավոր ուսանողները: Լրագրողներն ստիպված էին մոտ 15 րոպե սպասել, մինչեւ պուրակ եկան մի քանի երիտասարդներ: Լրագրողների տարակուսած հայացքներին, թե այսքա՞նն են դասադուլավորները, նրանք ասացին, որ իրենք ակտիվիստներ են, դասադուլավորները շուտով կմիանան: Ըստ ակտվիստների` նրանք […]

Կամ հարգեք ժողովրդի հաղթանակը կամ ռադ եղեք… Րաֆֆին պատասխանեց

“Ես իմ առաջարկներն արդեն արել եմ: Պատրաստ եմ լսել ցանկացած ողջամիտ առաջարկ պարոն Սարգսյանի կողմից”: Այսօր Քաջարանում լրագրողներին ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության, թե իրենք պատրաստ են քննարկել Հովհաննիսյանի ողջամիտ առաջարկները: Մինչ այդ Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Քաջարանում: Նա նկատեց, որ հավաքվածները սակավաթիվ են եւ հարց հնչեցրեց. “Ոնց […]

Իրենց իրական ձայները եղել են մայիսին. Րաֆֆի Հովհաննիսյանը զարմացա՞ծ է

‘’Նախագահական ընտրությունների քարոզարշավն անցել է կոռեկտ: Րաֆֆի Հովհաննիսյանն օգտագործել է արեւմտյան տեխմնոլոգիաներ, որոնք ընդունելի են ինձ համար, բայց անհասականլի են նրա հետընտրական գործողությունները’’,-այօսր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու “Ժառանգությունը” զարմացել են իրենց ստացած հինգ հարյուր հազարից ավելի ձայներից: ’’Իրենց […]

Լիտվա- Արցախ բարեկամության խմբի հիմնարկեքը

Փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում կայացել է «Հայաստան-Լիտվա՝ հայացք դեպի ոչ վաղ անցյալ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանում և Լիտվայում ժողովրդավարական շարժումների և արցախահայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին:    Կոնֆերանսի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:   Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր մարմնի բազմաթիվ անդամներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ […]

Ինչ զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

 ‘’Մենք աշխատում ենք մի հայտարարության տեքստի վրա: Եթե ընդհանուր համաձայնության գանք, կկազմակերպենք ԱԺ արտահերթ նիստ եւ կքննարկենք հետընտրական իրադարձությունները, որից հետո կունենանք հայտարարություն’’,-այսօր լրագրողներին տեղեկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով հետընտրական իրավիճակը ընդդիմության հետ քննարկելու ձեւաչափի շուրջ քննարկումներին: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվի իշխանությունը, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կոշտացնի իր դիրքորոշումը, Հովիկ Աբրահամյանը նախ նկատեց, […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարն անդրադարձել է հետընտրական զարգացումներին

Եվրոպական  ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը փետրվարի 26-ին Եվրոպական  ուսումնասիրությունների կենտրոնում հյուրընկալել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության  ղեկավար, դեսպան տիկին Հեյդի Թագլիավինիին: Հանդիպման ընթացքում Ա. Ղազինյանը  շնորհակալություն է հայտնել դեսպանին իր այս կարեւոր առաքելության շրջանակներում  կատարված աշխատանքի եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն  օժանդակելու համար:  Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում փետրվարի 18-ին կայացած ընտրությունների ընթացքը, նախընտրական գործընթացն […]

“Փախստականները եւ միջազգային իրավունքը” քաղաքացիական ցանցի հայտարարությունը

Այս օրերին կրկին հիշում ենք Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում քսանհինգ տարի առաջ հայերի նկատմամբ իրագործված սարսափելի ոճրագործությունը: Այն ժամանակ ադրբեջանցիների ցեղասպան գործողությունները դարձան ադրբեջանահայության հանդեպ հետագա տարիներին իրագործված բռնությունների ու հետապնդումների կազմակերպման “օրինակելի” նախատիպը: Երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանից վտարվեցին ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից մոտ 400.000-ը ապաստանեցին Հայաստանում և Արցախում: Ադրբեջանահայ փախստականները կիսեցին Հայաստանի և […]

Սիրիայում հայ լրագրող է մահացել

Փետրվարի 25-ին սրտի կաթվածից Սիրիայում մահացել է ազգությամբ հայ լրագրող եւ հաղորդավար Միհրան Յուսեֆ Խադդրյանը: Այս մասին տեղեկացնում է “Արմենպրեսը”` հղում անելով դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանին:  Խադդրյանը ծնվել է Դամասկոսում: Նրա հայրը հայ է եղել, մայրը` արաբ: Լրագրության ոլորտում Խադդրյանն աշխատել է շուրջ 45 տարի: Նախքան լրագրությամբ զբաղվելն աշխատել է որպես հայկական դպրոցի տնօրեն:

Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ հրաժարականներին

‘’Ես Գիզիրյան Աշոտի հրաժարականը համարում եմ բարոյական: Որեւէ մեկն իրեն չի պարտադրել որ հրաժարականը: Նա շատ լավ է աշխատել եւ չի կարելի մարզպետի աշխատանքը կապել կուսակցական աշխատանքի հետ’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Շիրակի մարզպետի հրաժարականին. ’’Մենք ունենք ինը հարյուր տասնհինգ քաղաքային եւ գյուղական համայնքներ: Մենք պարտվել ենք ընդամենը յոթանասունհինգ համայնքում, […]

Սերժ ջան, ի՞նչու չգնացիր Բաքու

Անվանի երգիչ, երգահան հայազգի Սերժ Թանկյանի նամակները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին քննարկվում են նաեւ սոցկայքերում: “Սերժ ջան դու շատ լավ երաժիշտ ես, բայց Հայաստանը այնքան չես սիրում որքան շատ ավելի շատ մարդիկ… ՍԵՐԺ ջան բա որ Հայաստանը շատ եք սիրում դասեր եք տալիս …… Բա ինչի , երբ առաջարկեցին, Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում. չհամաձայնեցիր, լավ իմանալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված