22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԿԳԲ-ն Զոլյանի հետեւից է ընկել. Առավոտ

Ըստ թերթի, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը մի քանի անգամ կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն` տարբեր պատրվակներով: Թերթը պարոն Զոլյանին խնդրեց մանրամասնել, թե ե՞րբ եւ ինչո՞ւ են իրեն հրավիրել ԱԱԾ: Նախկին ռեկտորը նշեց, որ իրեն ընդամենը մեկ անգամ զանգել են ԱԱԾ-ից եւ հետաքրքրվել, թե ո՞ր հասցեով ուղարկեն ծանուցագիրը: “Ընդ որում ուրբաթ […]

Սամվել Ալեքսանյանը` Քոչարյանի բոստանում. Ժամանակ

Թերթի  տեղեկություններով՝  վերջերս խիստ սրվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները։ Վերջինս փորձել է մուտք գործել տնտեսության այնպիսի ոլորտներ, որոնք “ավանդաբար” պատկանում են Ռ. Քոչարյանին:  Ս.Ալեքսանյանի այս քայլը շատ կոշտ արձագանքի է արժանացել: Իրադրությունը հարթելու նպատակով Ս. Ալեքսանյանը հրավիրել է Ռ. Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ու խոստացել է այլեւս նման ոտնձգություններ թույլ չտալ եւ […]

Նախագահականից` արտգործնախարար. Հրապարակ

Մոսկվայից եւ Բրյուսելից վերադարձած Սերժ Սարգսյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորման աշխատանքներին: Թերթի  տեղեկություններով, Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի, սակայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն միացվելու: Հետաքրքիր փոփոխություն է սպասվում արտաքին գործերի նախարարությունում. ըստ թերթի աղբյուրների` Էդվարդ Նալբանդյանը կրկին կվերադառնա Փարիզ, որպես դեսպան: Նրա աշխատանքից գոհ են, սակայն Նալբանդյանն ինքն է ուզում այդպես, […]

Վթարի հետևանքով մահացել է Սուրենավանի գյուղապետը

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդգես Ղազարյանը, վարելով ”Լադա Պրիորա” մակնիշի՝ 585 LL 26 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, […]

Տիգրա՛ն, սիրուն չի. տղամարդկությունից` քաղաքականություն

ԲՀԿ խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին մասնավորապես անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանի գործունեությանը, ներկայացրել է մի քանի թվեր, որոնք անարդյունավետ գործունեության ապացույցն են.  “Երեւանի բյուջեով 81 միլիոն դրամ է հատկացված արտաքին գործուղումների համար, 344 միլիոն դրամ՝ Երեւանի արտաքին լուսավորության սարքերի տեղադրման համար, եւ 73 միլիոն՝ դրոշների տեղադրման համար”: Միաժամանակ, ԲՀԿ խոսնակը […]

Համանախագահներն Արցախում են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Քելլիին եւ նրանց ուղեկցող անձանց: Հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը ողջունել է ԱՄՆ համանախագահ Յան Քելլիին, մաղթել նրան հաջողություններ աշխատանքում՝ միաժամանակ բարձր գնահատելով նախկին համանախագահ Ռոբերտ Բրադկեի ներդրումը խաղաղ կարգավորման գործընթացում: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Բակո Սահակյանն […]

Առողջապահության նախարարությունը հաստատում է. խոզի գրիպի 20 դեպք

2013 թվականի մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահվան դեպք։ Երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երևույթներ, սակայն բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում երեխայի մոտ զարգացել է շնչառական անբավարարություն: Երեխայի եղբայրը ևս հիվանդ է գրիպով։ Նա հոսպիտալացվել է ժամանակին և ստացել անհրաժեշտ բուժում, ինչի արդյունքում ունի առողջացման դրական […]

Օլիգարխը` ըստ Գալուստ Սահակյանի

“Դուք հասարակության մեջ արթնացրել եք այն տեսակետը, որ օլիգարխ նշանակում է հանցագործ: Մենք չունենք որեւէ մեծահարուստ, որն իշխանության մեջ լինի եւ կարողանա անմիջական մասնակցություն ունենալ իշխանության որոշումներին: Այսինքն՝ օլիգարխը հենց նա է, որը լինելով մեծահարուստ, ձեռնարկատեր, մեծ ազդեցություն կունենա իշխանության գործառույթների կամ որոշումների վրա”,-  այսօր` մարտի 19-ին ԱԺ ում լրագրողների հետ ճեպազրուցում նման կարծիք հայտնեց […]

“Վալաշկովա, բան, տենց լրջագույն խնդիրներ … “

 ՛՛Այսօր միֆերի ու լեգենդների մասին խոսելու ժամանակն է, այս անգամ ավելի պարզաբնանելու եմ ասածս և մանրամասնեմ հետևյալ կերպ՝ քաղաքական իրավիճակը չի փոխվելու, բոլոր քաղաքական իրադարձությունները, ընտրությունները մասնավորապես դառնալու են բողոքի, պրոտեստի, ստեղծված իրավիճակի կապակցությամբ ցասում արտահայտելու մոբիլիզացիայի առիթ, որովհետև կյանքը Հայաստանում լավը չէ, կյանքը Հայաստանում քաղաքացիների համար լավը չէ, չկան փող ու միջոցներ՛՛,-այսօր Ազգային ժողովում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի