16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը արտասանեց երդման տեքստը /վիդեո, լրացվում է/

Վայրկյաններ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնելու երդման արարողության կապակցությամբ հրավիրված ԱԺ հատուկ նիստին ներկա է 92 պատգամավոր` քվորում կա եւ նիստը բացված է: 

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններին ԿԸՀ որոշման համաձայն նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը: Ներս բերվեցին ՀՀ խորհրդանիշները, Վեհամոր ավետարանը: Սերժ Սարգսյանը ձեռքը դրած ՀՀ սահմանադրության եւ Վեհամոր ավետարանի վրա` արտասանեց երդման տեքստը, որին հետեւեց Վեհափառի օրհնության խոսքը: Գարեգին Երկրորդը իր խոսքում մատնանշեց այն ծառայությունը, որ ազգային պետականության կայացման ճանապարհին, որ մատուցել է վերընտրված նախագահը: Այնուհետեւ Գարեգին Բ-ի առաջնորդությամբ հնչեց “Հայ մերը”: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ