Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ. Նիկոլ Փաշինյան
Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը եղել է գերիների վերադարձի հարցը, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվրամիության, միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցները պետք է վերադարձվեն, և մեր դիրքորոշումը նաև այդ է, փորձում ենք այդ հարցում մաքսիմալ ջանք գործադրել, որ օր առաջ խնդիրը լուծենք», – ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանն […]





































