28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին ասել է, որ իրեն ևս հրավիրեն քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ խոսակցություն է ծավալվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որի հիմքի վրա ստեղծվել է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն եւս հրավիրեն քննիչ հանձնաժողով եւ հրավիրելուց առաջ մի […]

Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով․ «Հրապարակ»

«Արեւմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով, ԵՄ շրջանակները սոցիալական մեծ ծրագրեր են պատրաստել եւ գրանտներ են տրամադրելու Սյունիքին․ այս մասին նշված է նաեւ ԵՄ կայքում։ Վերջին օրերին էլ ակտիվ այցեր են կազմակերպվում՝ քննարկում են սոցիալական ծրագրեր, գենդերային հավասարության խնդիրներ։ Սյունիքում են ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, […]

Իշխանությանը հերթական տհաճ փորձությունն է սպասվում․ «Հրապարակ»

Խորհրդարանական ընդդիմությունը հերթական փորձությունն է պատրաստել իշխող մեծամասնության համար։ Առաջարկում է խորհրդարանին՝ ընդունել հայտարարություն «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին»։ Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ։ Եթե մեկ նախադասությամբ ներկայացնենք հայտարարության բնույթը՝ այն է, որ իշխանությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է բացառի որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի «հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության […]

ՔՊ-ական պատգամավորներն անտեղյակ են. ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ. «Ժողովուրդ»

Երկու օր առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել: Այն հաջորդել էր Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձեւավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման եւ հումանիտար խնդիրների վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ամբողջ օրն […]

Օրեր առաջ Փառուխի մոտակայքում զինծառայող է վիրավորվել. «Ժողովուրդ»

Հայկական կողմը թաքցնում է դեպքերը։ Բանն այն է, որ օրերս Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետեւանքով Արցախի զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հրապարակում է արել ռուսական խաղաղապահ առաքելությունը, սակայն ՀՀ ՊՆ-ն եւ ՊԲ-ն որեւէ տեղեկատվություն չեն հրապարակել։ Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ միջադեպը ռուսական կողմը հարթել է կողմերի հետ համագործակցության շնորհիվ։ Արցախի […]

«Թեղուտ» -ի աշխատանքն անորոշ ժամանակով կանգ է առել. «Հրապարակ»

Արդեն 2 տարի է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը սնանկ է ճանաչվել: Սնանկության որոշումը դատարանն ընդունել էր 2020 թվականի ապրիլին: Սակայն վերջերս կոմբինատում կրկին աշխատանքային եռուզեռ է: Գործարկվել է մի փոքրիկ արտադրամաս, որը, ըստ տեղացիների, երկաթյա գնդիկներ է արտադրում Արարատի ցեմենտի գործարանի համար: Ալավերդցիներից տեղեկացանք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը մինչեւ վերջերս աշխատում էր եւ մեկ ամիս առաջ […]

Ադրբեջանը ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության հետ համաձայնությամբ փակել է Արցախ մուտքը. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահեղինակ Վարուժան Գեղամյանը գրում է. «Դե ինչ, Ադրբեջանը ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության հետ համաձայնությամբ փակել է Արցախ մուտքը: ՀՀ ԱԺ պատգամավորներին չեն թողնում մտնել Արցախ: Շուտով չեն թողնի բոլոր նրանց, ովքեր խոսում են Արցախի հայկական մնալու մասին, դեմ են կապիտուլյանտներին ու փորձում են Արցախում պահել հայկական պետականությունը: Արցախը հանձնում են […]

«Ինչպես էշ հալով էշի տեղ դնել մնացածին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես էշ հալով էշի տեղ դնել մնացածին։ Առավոտյան հիսթերիկ վայնասուն էին դրել ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մեկնելու առիթով։ Իսկ երեկոյան իրենց արևին կռուտիտ գտել՝ ԱԳՆ հայտարարության տեսքով։  youԱնեկդոտ հիշեցի.  — Алло, правительство? Я бы хотел у вас работать!? — Вы что, придурок? — А это обязательное условие?»

Ադրբեջանը շարունակում է սադրել ռուս խաղաղապահներին. գրանցվել են ծեծկռտուքի դեպքեր

Ադրբեջանական տելեգրամ ալիքները գրում են, որ Քարագլխի հատվածում ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ, ընդ որում, եղել է դեպք, որ վիճաբանությունն անգամ ծեծկռտուքի է վերածվել:   Առհասարակ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ փորձում է սադրել ռուս խաղաղապահներին, որոնք այսօր, ըստ էության, հանդիսանում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի