17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գեներալ Մանվելի չուզողը ՛՛թուրքի լամուկ ա՛՛ /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմակալության արարողությանը հերքեց այն տեղեկությունները, որ ինքը վատառողջ է: “Երեկ էդ հարցին պատասխանեցի: Բայց սենց մի բան կասեմ, ով որ իմ առողջության մասին վատ բան մտածի, ուրեmն թուրքի լամուկ ա, եղավ…”,-եզրափակեց գեներալը: Հիշեցնենք, երեկ լուրեր տարածվեցին գեներալի մահվան մասին:  Դիտեք նաեւ տեսանյութը:

Հերթական ավանտյուրաներից է. ԱԺ-ում կրքերը թեժացան

՛՛Նման օրինագիծ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունելը նշանակում է՝ մենք մեր պետության, հասարակության շահերի դեմ ենք գնում՛՛,-այսօր Ազգային ժողովում, խոսելով Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: ՛՛Ի՞նչ է նշանակում օրենք, որն իր մեջ չունի ծրագիր, թե որ ապրանքների համար ինչքան ու երբ պիտի վճարենք՛՛,-հավելեց […]

Երբ մեզ մոտ ներդրումների հերթ կլինի, այն ժամանակ կնստենք և կքննարկենք. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ՛՛Դիլիջանի միջազգային դպրոցի՛՛ ծրագրի շրջանակներում կատարվելիք ներդրումները կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական վիճակի բարելավմանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում, խոսելով այդ ծրագրի մասին, ասաց Աբրահամյանը:   ՛՛Նման ծրագրերը պետք է պաշտպանվեն և պետք է հնարավորություն տանք նման ծրագրերի իրականացմանը, քանզի դա աշխատատեղ է, դա սոցիալական վիճակի բարելավում է, […]

Եվրոպայում տեղի ունեցած ջրհեղեղները տասնյակ միլիարդավոր եվրոյի վնաս են հասցրել /վիդեո/

Կենտրոնական Եվոպայում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքները լիկվիդացնելու համար, ըստ նախնական հաշվարկների, մի քանի միլիարդ եվրո հարկավոր կլինի: Զոհերի թիվը տատանվում է 8-21-ի միջեւ: Գերմանիայում, Չեխիայում եւ Հունգարիայում հոսող գետերի ջրի մակարդակը ռեկորդային ցուցանիշների է հասել, գրում է “Российская газета”-ն: Հորդառատ անձրեւները եւ սողանքները ջրհեղեղի պատճառ են դարձել նաեւ Շվեյցարիայի մի քանի կանտոններում, ինչի հեեւանքով երթեւեկությունը […]

Ոչ մի օլիգարխ նման բան թույլ չի տալիս իրեն. ընդհուպ մինչև փողերի լվացում

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեմ է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին մաքսային և հարկային արտոնություններ տալուն: Այս մասին պատգամավորը հայտնեց այսօր Ազգային ժողովում իր ելույթում:  ՛՛Մարդիկ մեզնից փող են ուզում, չեն էլ ասում՝ ինչի համար: Ով է տեսել ութսուն միլիոն դրամի արտոնություն ուզեն, բայց ծրագիր էլ չկա: Քանի մեքենա է բերվելու, քանի տոննա երկաթ է […]

Ադրբեջանի նման կոռումպացված երկիր անհնար է պատկերացնել. գերմանացի պատգամավոր

՛՛Ենի Ադրբեջան՛՛ իշխող կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունն առաջադրել են երրորդ ժամկետի համար: Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին: Իլհամ Ալիեւը նախագահ է դարձել 2003 եւ 2008թթ., իսկ նախագահական աթոռը ժառանգություն էր ստացել հորից՝ Հեյդար Ալիեւից: ՛՛Ի՞նչ ընտրություն: Ադրբեջանում ընտությունն ասվածն ուղղակի գոյություն չունի: Ես ոչ մի ակնկալիք չունեմ Ադրբեջանում սպասվող նախագահական […]

ՍԴ-ն հետաձգեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը

Այսօր Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել նախագահի նախկին թեկնածու, ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխոյանը պատճառաբանելով լրացուցիչ փաստաթղթերի, նաև միջազգային փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը՝ դիմումի քննությունը հետաձգեց երկու շաբաթով:  Առաջարկվեց նիստը տեղափոխել հուլիսի 16-ին` ժամը 10:00-ին: Նշենք, որ գործում պատասխանող կողմը Ազգային ժողովն է՝ որպես օրենսգիրքն ընդունած մարմին:  Դիմումի հիման վրա քննվելու է […]

Ինչ են ուտում բանակում

Հայկական բանակում ծառայող զինվորներն այսօր ուտելիքի հետ կապված բողոքներ չունեն: Համենայն դեպս Տավուշի մարզի զորամասերից մեկի զինվորները Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ տարիներ առաջ՝ նախքան իրենց ծառայության գալը, ՛՛վատ բաներ՛՛ էին լսել բանակային կերակուրների մասին, սակայն հիմա, երբ իրենք են ծառայում, թեկուզ ՛՛այստեղի ճաշերը մայրիկների պատրաստածներից տարբերվում են՛՛, բայց չեն բողոքում:  Զորամասի խոհարար Լուսիկ Խաչատրյանը […]

Ազնիվ, համեստ, մարդամոտ Տարոնը հուսախաբ չարեց եւ նորից երդվեց /ֆոտո, վիդեո/

Հունիսի 11-ին Երևանի ավագանու հատուկ նիստում  տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը: Նիստը բացեց տարիքով ամենաավագ անդամը` Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Երդման տեքստը կարդալուց հետո Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երևանի պատմության թանգարանից բերված հատուկ լանջաշղթան հանձնեց Երեւանի վերընտրված քաղաքապետին՝ Տարոն Մարգարյանին: Ստորագրված երդման տեսքտը ի պահ տրվեց Երևանի պատմության թանգարանին: Արարատյան […]

Ժիրայր Սեֆիլյանին կանչել են ոստիկանություն

Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին ոստիկանություն հրավիրելը ըստ “Նախախորհրդարանի” տարածած հայտարարության տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով: Ներկայացնում  ենք ” Նախախորհրդարանի” տարածած հայտարարությունը: ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը 2013 թ. հունիսի 8-ի ելից համարով ծանուցում է ուղարկել Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժ. Սէֆիլյանին: Ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցման մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի